Հայաստան

Կոչ եմ անում Ադրբեջանին գալ բանականության դաշտ՝ պատերազմը տարբերակ չէ

 

«Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում  մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։ Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր։ Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը։ Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը։ Սա կրկին փխրուն իրավիճակ է։ Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը։ Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները։ Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է»,-«France 24»-ին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Լրագրողի այն նկատառմանը, որ Ադրբեջանի պնդմամբ Հայաստանն է սկսել մարտական գործողությունները, և նման սադրանքների դեպքում ադրբեջանական կողմը սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին,  նախարարը պատասխանել է. «Մենք բավական հաստատակամ ենք եղել լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում։ Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը։ Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը։ Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ատոմակայանին ուղղված սպառնալիքներին, կարծում եմ, որ սա ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում է, փաստացի սպառնալիք նաև սեփական ժողովրդի հանդեպ։ Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»։

Մնացականյանը ընդգծել է․«Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Պատերազմը տարբերակ չէ։ Պատերազմն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանն ու Արցախը ունեն պաշտպանվելու կարողություն։ Սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Մենք լիովին հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցմամբ, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն»։

Անդրադառնալով Թուրքիայի ապակայունացնող դերին՝ նախարարն ասել է․«Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք։ Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին։ Այս փորձը նաև ներկայացվում է Հարավային Կովկասում Թուրքիայի «պատմական առաքելության» լուսի ներքո։ Այժմ դուք հասկանում եք, որ նման «պատմական առաքելությունը» Հայաստանի մոտ արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, և իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ»։

editors

Recent Posts

Իվանիշվիլին կարծում է, որ մարդկանց կաշառելը նրանց աջակցությունը ստանալու միակ միջոցն է. Սաակաշվիլի

Իվանիշվիլին կարծում է, որ մարդկանց կաշառելը նրանց աջակցությունը ստանալու միակ միջոցն է։Իմ ոճը միշտ եղել…

12 hours ago

ՊՊԾ պետին ու տեղակալներին իրավունք կտրվի ֆիզիկական ուժ գործադրելու

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծառայության պետին եւ պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ…

14 hours ago

100-ամյա Ջիմի Քարթերը վաղաժամ քվեարկել է

ԱՄՆ 39-րդ նախագահ 100-ամյա Ջիմի Քարթերը վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում․ գրում է The New…

14 hours ago

Հավաքագրվել են ավտոճանապարհների ծածկի վիճակի տվյալներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժինը 2024 թվականի երրորդ եռամսյակում հավաքագրել է ՀՀ…

14 hours ago

Հեղուկ գազը 15 լիտրի անվան տակ իրականում 9.9 լիտր էին լիցքավորել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հուլիսի 16-ի թիվ 421-Ա որոշմամբ հարուցել է վարույթ հեղուկացված գազի…

14 hours ago

Բայրամովը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա, որտեղ կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպումը կանցկացվի…

14 hours ago