Լրահոս
30.07.2020

Պարգևավճարը կոռուպցիա չէ

Պարգևավճարը կոռուպցիա չէ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ, որ երկրում այլևս չկա կոռուպցիա։

«120 միլիոն դոլարի պարգևավճարը օրենքով չնախատեսված։ Ուղղակի թևերը քաշած, բյուջեի մեջ մխրճված, 120 միլիոն դոլարի պարգևավճար։ Դա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ։ Ակնհայտ բյուջեից գողություն է։ Հիմա՝ կա, թե՞ չկա», – հարց է հնչեցնում Քոչարյանը։

Պետք է նկատել, որ պարգևավճարներ հատկացվել են 2020 թվականի առաջին եռամսյակում պետական տարբեր կառույցների, այդ թվում բոլոր նախարարությունների աշխատակիցներին։

Ըստ հրապարակված թվերի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թվականի առաջին եռամսյակի պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 126 220 597 ՀՀ դրամ, որից 121 240 002 դրամը հատկացվել է փետրվարին, իսկ 4 980 595 դրամը՝ մարտին, հունվարին պարգևավճարներ չեն տրվել։ Նախարարի և նրա տեղակալների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 7 454 072 դրամ։ Հունվարին պարգևավճարներ չեն հատկացվել։

Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին առաջին եռամսյակում հատկացվել է 72 147 954 ՀՀ դրամ (հունվարին՝ 37 582 466 դրամ, փետրվարին՝ 27 641 814 դրամ, մարտին՝ 6 923 674 դրամ)։ Նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվար և փետրվար ամիսները միասին ստացել է 1 530 200 դրամ, իսկ տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ 1 116 096 դրամ պարգևավճար։

Առողջապահության նախարարության համար տրամադրված պարգևավճարներն առաջին եռամսյակում կազմել է 46 538 704 ՀՀ դրամ (հունվար՝ 8 377 855 ՀՀ դրամ, փետրվար՝ 17 426 895 դրամ, մարտ՝ 20 733 954 դրամ)։

Արդարադատության նախարարության աշխատակիցների պարգևավճարները՝ ներառյալ հարկերը, կրկին առաջին եռամսյակի համար կազմել է 57 089 300 դրամ։ Առաջին եռամսյակում նախարարի և նրա տեղակալների պարգևավճարների գումարը կազմել է 9 519 200 դրամ։ Նախարար Ռուստամ Բադասյանը հունվար և փետրվար ամիսներին ստացել է ընդհանուր 2 395 400 ՀՀ դրամ։

Արտակարգ իրավիճակների նախարարության թվով 3645 աշխատակիցներ ստացել են 407 689 909 ՀՀ դրամ պարգևավճար։ Նախարարը և նախարարի տեղակալները եռամսյակի ընթացքում պարգևավճարներ չեն ստացել։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 198 աշխատակիցներին հատկացվել է 34 181 175 ՀՀ դրամ պարգևավճար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ պարգևատրման ֆոնդը կազմել է 138 503 524 ՀՀ դրամ։ 2019 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականների արդյունքներով 282 քաղաքացիական ծառայողների տրվել է 61 150 400 դրամ պարգևատրում՝ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման ֆոնդ»-ի միջոցներից, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարումներ» հոդվածով նախատեսված միջոցների և «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված միջոցների տնտեսման հաշվին նախարարության 353 աշխախատակիցներին տրվել է 77 353 124 դրամ պարգևատրում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հատկացվել է ընդհանուր 94 097 200 դրամ պարգևավճար։

Շրջակա միջավայրի նախարարությունը պարգևավճարների համար հունվարին հատկացրել է 5 745 100 դրամ, փետրվարին՝ 18 157 800 դրամ, իսկ մարտին չի հատկացվել։

Նախարար Էրիկ Գրիգորյանի հունվար-փետրվարի պարգևատրումը կազմել է ընդհանուր 2 413 200 դրամ։ Երկու տեղակալները պարգևատրվել են հունվարին՝ 853 600 դրամի, իսկ փետրվարին՝ 871 300 դրամի չափով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցներին հունվար-փետրվար ամիսներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 99 428 397 դրամ։

Ֆինանսների նախարարության աշխատակիցներին առաջին եռամսյակում հատկացվել է 138 593 661 ՀՀ դրամ պարգևավճար (հունվարին՝ 4 252 011 դրամ, փետրվարին՝ 3 974 173 դրամ և մարտին՝ 3 875 381 դրամ)։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի շուրջ
16:52
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի շուրջ
Կտրիճ Ներսիսյանին կոչ է արվել պարզաբանում տալ, չի պարզաբանել. Ռուբինյան
16:46
Կտրիճ Ներսիսյանին կոչ է արվել պարզաբանում տալ, չի պարզաբանել. Ռուբինյան
Պետք չէր այլ տեղերի համար վկայագիր տայիք, որ պետական շենք-շինություններն էլ անմխիթար մնային․ Սուքիասյան
16:30
Պետք չէր այլ տեղերի համար վկայագիր տայիք, որ պետական շենք-շինություններն էլ անմխիթար մնային․ Սուքիասյան
Խամենեին կարող է Հուսեյնի ճակատագրին արժանանալ․ Իսրայելի ՊՆ
16:16
Խամենեին կարող է Հուսեյնի ճակատագրին արժանանալ․ Իսրայելի ՊՆ
Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել.  Փաշինյան
15:53
Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել. Փաշինյան
Պետք է ապացուցի, որ մարդասպան չէ․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
15:40
Պետք է ապացուցի, որ մարդասպան չէ․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Նիկոլ Փաշինյանը կայցելի Թուրքիա. Սիմոնյան
15:24
Նիկոլ Փաշինյանը կայցելի Թուրքիա. Սիմոնյան
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի և Իսրայելի միջև․ ՌԴ ԱԳՆ
15:16
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի և Իսրայելի միջև․ ՌԴ ԱԳՆ
Անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը
14:55
Անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը
Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին փոխըմբռնում դեռ չկա․ Պեսկով
14:39
Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին փոխըմբռնում դեռ չկա․ Պեսկով
Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում.  Անդրեասյան
14:24
Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում. Անդրեասյան
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կնվազի 3-5, 18-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով
14:01
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կնվազի 3-5, 18-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով
Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմնավոր պատճառ չունի. Խանդանյան
13:46
Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմնավոր պատճառ չունի. Խանդանյան
Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք. Ռուբինյան
13:27
Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք. Ռուբինյան
Նոյեմբերի 10-ի գործով 10 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը ավարտվել է
13:14
Նոյեմբերի 10-ի գործով 10 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը ավարտվել է