Թիվ 1 Ստուդիայի տաղավարում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հետ քննարկել ենք ԿԳՄՍ նախարարության և բուհ չընդունված դիմորդների միջև ծագած խնդիրը:
-Լիազոր մարմինը դիմորդին կողմնորոշելու որևէ աշխատանք չի տարել, ուստի ԿԳՄՍ նախարարության փոխզիջումների արդարացիությունը միանշանակ չէ,- նշում է պատգամավորը: Նա անընդունելի է համարում դիմորդների պայքարը «քաղաքականացված» որակելը և հավաստիացնում՝ պայքարն ավարտված չէ․ այն տեղափոխվել է դատական փուլ:
Կոստանյանի խոսքով՝ ԿԳՄՍՆ-ն պետք է ընդունի իր սխալ քայլերը, մեկ քննությունը բավարար չէր գիտելիք գնահատելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:














