Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ խորհրդակցության ընթացքում, երբ հայտնել է կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պետականորեն գրանցելու մասին, հայտնել է նաև, որ իր դուստրն արդեն պատվաստվել է:
«Իմ դուստրերից մեկը պատվաստվել է: Այս առումով նա մասնակցել է փորձին: Առաջին պատվաստումից հետո նրա ջերմությունը եղել է 38, հաջորդ օրը մի փոքր բարձր 37-ից և վերջ»,- նշել է Պուտինը:
Նախագահը հավելել է, որ երկրորդ պատվաստումից հետո ևս մարմնի ջերմությունը մի փոքր բարձրացել է, հետո իջել: Վլադիմիր Պուտինի աղջիկն այժմ իրեն լավ է զգում: