Գրականության ոլորտում նոբելյան մրցանակակիր, բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչն «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ իր կարծիքն է հայտնել Բելառուսում շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ և կոչ է արել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրաժարական տալ:
«Ես ցանկանում եմ ասել նույնը, ինչ շատ գեղեցիկ կերպով ասել է լրագրող Սվետլանա Կալինկինան՝ գեղեցիկ հեռացիր: Բայց արդեն չի ստացվի, արդեն արյուն է հոսել: Հեռացի՛ր, քանի ուշ չէ, քանի ժողովրդին չես նետել սարսափելի անդունդը, քաղաքացիական պատերազմի անդունդը: Հեռացի՛ր: Ոչ ոք Մայդան չի ուզում, ոչ ոք չի ուզում արյուն: Միայն դու ես իշխանություն ուզում: Եվ այդ քո ցանկությունը կվերածվի արյան»,-ասել է Ալեքսիևիչը:
Գրողի կարծիքով` այս ընտրություններից հետո «իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին», ինչի պատճառով հասարակությունը խիստ ծայրահեղականացել է:
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ…
Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի…
Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային…
2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ…
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի…