Հայաստան

Ծովասարն առաջին անգամ մանկապարտեզ կունենա. վարչապետի այցը համայնք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

Փաշինյանն ուղևորվել է Ծովասար համայնք, որտեղ իրականացվող սուվենցիոն ծրագրի շրջանակում համայնքն առաջին անգամ մանկապարտեզ կունենա: Շինհրապարակում շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ծրագրի վերաբերյալ. շինարարությունը մեկնարկել է 2019թ., ավարտը նախատեսված է 2020թ. վերջին: Նախատեսվում է մանկապարտեզի նոր շենքի կառուցում, ընդհանուր տարածքի բարեկարգում: Ծրագրի պայմանագրային արժեքը 203 մլն դրամ է, որի 65 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 35-ը՝ Ծովասարի համայնքապետարանը: Նորակառույց մանկապարտեզն ունենալու է 100 տեղ՝ 4 խմբով: Այս պահին շինարարությունն իրականացվել է 50-60 տոկոսով: Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ Ծովասարի սուբվենցիոն ծրագիրը 3 կարևոր բաղադրիչ ունի՝ համայնքն առաջին անգամ կունենա մանկապարտեզ, ծրագրին մասնակցում են պետությունը, համայնքը և համայնքային ներդրողները, շինաշխատանքներում ներգրավված են համայնքի բնակիչները:

Կարևորելով Ծովասարում առաջին անգամ գործող մանկապարտեզի կառուցումը՝ վարչապետն ընդգծել է. «Սա մեր սուբվենցիոն ծրագրերի ամենալավ բաղադրիչն էր, որ կիրառեցինք, երբ իրականում կա ոչ թե 2, այլ 3 կողմ, այսինքն՝ համայնքը, կառավարությունը և տեղի բնակիչները կամ բարերարները: Եվ սա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալիս, որովհետև եթե համայնքն առանձին գործն աներ, փոքր մասշտաբի գործ էր ստացվելու, կառավարությունը՝ նայած, և բարերարներն էլի վերցնում էին, շատ մեծ մասշտաբ հիմնականում չէր լինում: Իսկ երբ 3 սուբյեկտը միանում են, արդեն լինում է շոշափելի կապիտալ արդյունք, որն արդեն ոչ միայն շենք է, այլև երեխաների, սերնդի զարգացման գործում շատ լուրջ և էական ներդրում է»:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

2 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

5 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

6 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

6 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

6 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

6 hours ago