Տարածաշրջան

Տարոն Սիմոնյանն արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությանը

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է Հունաստանին և Կիպրոսին սատարող ՀՀ ԱԳՆ հայտարարությանը և, ըստ էության, նշել, որ Հայաստանը պատկերացում չունի աշխարհագրությունից և դրանում իր տեղի մասին։ Ավելին, ըստ նրա, մենք իրավունք չունենք մեր դիրքորոշումը հայտնել մեզանից հեռու գտնվող Միջերկրական ծովում Թուքիայի ապօրինությունների վերաբերյալ։

 Պետք է հիասթափեցնենք պարոն խոսնակին, որովհետև Հայաստանը պետք է դատապարտի իր դաշնակիցների իրավունքների կոպիտ խախտումներն ոչ միայն ցամաքում և ոչ միայն իրեն մոտ գտնվող տարածքներում, այլ նաև օդում և ջրում, անգամ իրենից հեռու տարածքներում, որովհետև Հայաստանը միջազգային հանրության լիիրավ անդամ է, պատասխանատու գործընկեր և դաշնակից, իսկ միջազգային իրավունքի կոպիտ խախտումները չեն կարող անտարբերության թողնվել մեր կողմից։

 Թուքիայի արտաքին գործերի նախարարությանը կարելի է խորհուրդ տալ ավելի լավ ուսումնասիրել միջազգային ծովային իրավունքը, որովհետև, դա անելով, նրա պաշտոնատար անձինք միգուցե կպարզեն, որ Թուրքիան ԽԱԽՏԵԼ ԵՎ ԽԱԽՏՈՒՄ Է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի իրավունքները, այլ նաև Հայաստանի, երբ արդեն 27 տարի խոչընդոտում է Հայաստանի՝ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ։

 Եվ թող հույս չունենան, որ, չվավերացնելով Ծովային իրավունքի ՄԱԿ֊ի կոնվենցիան (1982), Թուրքիան կազատվի միջազգային այդ իրավունքի ազդեցությունից։
Սովորութային միջազգային իրավունքը և Բարսելոնայի ստատուտը (1921) վկա։

 Իսկ պարոն խոսնակին աշխարհագրությունից կարելի է հիշեցում անել. Արցախը Թուրքիայից շատ հեռու է։
Եթե շարժվենք նրա տրամաբանությամբ, ապա առաջինն իրենք պետք է լուռ ու մունջ նստեն, երբ արցախցիներն իրենց ինքնորոշման իրավունքն են իրացնում…

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

10 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

13 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

14 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

14 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

14 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

14 hours ago