Քաղաքականություն
28.08.2020

Եթե «Լուսավոր Հայաստանը» ձևավորի կառավարություն

Եթե «Լուսավոր Հայաստանը» ձևավորի կառավարություն

Էդմոն Մարուքյանը պարբերաբար շեշտում է, որ իշխող ուժի խնդիրը կադրային քաղաքականությունն է։ Նա նշում է, որ առանձին ոլորտներում իշխանությունները ձախողել են, որովհետև «Սերժ Սարգսյանի երկրորդ էշելոնի կադրերը բերվել են առաջին պլան», իսկ իսկական պրոֆեսիոնալները չեն ցանկանում աշխատել այս կառավարության հետ։

ԼՀԿ առաջնորդի, նաև կուսակցության մյուս անդամների կողմից շարունակաբար հնչում են պնդումներ, որ իրենք այս իշխանությունների այլընտրանքն են և առաջիկա ընտրություններում կառավարություն ձևավորելու բոլոր շանսերն ունեն։ Վերջին հարցազրույցում Մարուքյանը խոսեց անգամ իրենց կուսակցության կադրային ներուժի մասին, որ ակտիվ մասնակցություն ունի «պետության շինարարության գործում»։

Ուստի, նկատի ունենալով վերոգրյալը, եկեք մի պահ պատկերացնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արդեն իսկ իշխանություն է և վարում է սեփական կադրային քաղաքականությունը։ Հետաքրքիր պատկեր է ստացվում, որը պարզապես վառ երևակայության արդյունք է և ոչ մի դեպքում պետք չէ հալած յուղի տեղ ընդունել։

Եթե վարչապետի աթոռը զբաղեցնում է Էդմոն Մարուքյանը (թեպետ էստեղ դեռ ամեն ինչ միանշանակ չէ՝ հաշվի առնելով, որ ժողովրդական խոսակցությունների մակարդակում կուսակցության գործունեության ետևում այլ առաջնորդի առկայության մասին է խոսվում), ապա հարց է առաջանում՝ ո՞վքեր կլինեն առանցքային պաշտոններում։ Օրինակ՝ ո՞վ է լինելու ԱԱԾ տնօրենը, կամ ո՞վ է ստանձնելու Ոստիկանապետի պաշտոնը, որը համակարգում աշխատանքի տարիների փորձ պետք է ունենա։

Թեև կարծում եմ, որ Մարուքյանի կառավարման դեպքում Ոստիականության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնները քաղաքական կլինեն, իսկ կառույցները վերածված կլինեն նախարարությունների, քանզի կուսակցապետը միայն այսպիսի լուծման դեպքում է տեսնում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը։ Իսկ նման իրողության պարագայում այս պաշտոններում կարելի է առաջադրել կուսակցության առաջամարտիկներից։ Պարզապես հուսանք, որ ոչ մի դեպքում չի առաջարկվի Գևորգ Գորգիսյանի թեկնածությունը։ Վերջինս, ակնհայտ, խնդիրներ ունի թացը չորից տարբերելու հետ և ժողովրդի հիշողության մեջ դաջված է բացառապես թաշկինակով քիթը փակած՝ որպես շատ նրբազգաց քաղաքական գործիչ։

Միանշանակ, հրաշալի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կարող էր լինել և եղել է Մանե Թանդիլյանը, չենք բացառում նաև Էկոնոմիկայի նախարարի հնարավոր պաշտոնը, բայց տիկին Թանդիլյանը ոչ վաղ անցյալում հեռացավ կուսակցական և քաղաքական գործունեությունից՝ առողջական խնդիրների պատճառով, որն, անշուշտ, մեծ հարված է կուսակցությանը։

Բոլոր գույները չգորշացնելու համար նկատեմ, որ Արդարադատության նախարարի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ հավանաբար կարելի է դիտարկել Տարոն Սիմոնյանին, ով ունի նախադրյալներ կառավարության անդամ դառնալու համար՝ չնայած քաղաքական ակնառու գործունեության կարճ ժամանակահատվածին։ ԿԳՄՍ նախարարի դժվարին գործին էլ միգուցե լծվի պատգամավոր Աննա Կոստանյանը, որ այսօր էլ հետևողականորեն բարձրաձայնում է ուսումնական հաստատություններում առկա խնդիրները։

Թող ինձ ների Անի Սամսոնյանը, բայց իրեն միայն էպատաժային քաղաքական գործչի կերպարում եմ տեսնում, որ «պայքարում է» հանուն սեփական պատկերացումների և հանրույթի համար մինչև վերջ «ընկալելի» չէ…

Պաշտոն առ պաշտոն չանդրադառնալու համար, առաջարկում եմ նախարարական թափուր մնացած աթոռների հարցով դիմել Էդմոն Մարուքյանին և խնդրել, որ առաջիկա եթերներից մեկում ներկայացնի իր տարբերակը (հերքելով մեր երևակայականը), ինչից նաև պարզ կդառնա` որքանով է «Լուսավոր Հայաստանը» ապագա իշխանություն։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
11:49
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
11:46
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
11:28
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
11:07
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են
11:00
Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ