Օգտվելով կորոնավիրուսի պատճառով առաջացած դժվար իրավիճակից՝ նախկին իշխանության ներկայացուցիչները շարունակում են սեփական, նեղ անձնական մաֆիոզ շահերը սպասարկելու համար գրգռել հանրությանը: Երեկ Մարտի մեկի համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում անհեթեթ, անհիմն ու անգամ երկրի ղեկավարի կարգավիճակին ոչ հարիր մեղադրանքներ հնչեցրեց իշխանության հասցեին երկիրը վատ կառավարելու, կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար:
Մինչ Քոչարյանի զավեշտալի մեղադրանքներին անդրադառնալը արժե հիշեցնել՝ կորոնավիրուսը նոր երեւույթ է, բազմաթիվ երկներ, անգամ զարգացածները վիրուսի ռիսկերը կառավարելու խնդիր ունեցան: Հայաստանը բացառություն չէր: Կառավարությունը բիզնեսին աջակցելու ծրագրեր է իրականացրել, քանի որ առանց տնտեսական սահմանափակումների ռիսկը կառավարելը բարդ է:
Հիմա անդրադառնանք մեղադրանքներին կետ առ կետ: Քոչարյանի եւ նախկին չինովնիկների անհիմն մեղադրանքը չարչրկված պարգեւավճարներն են: Հազիվ թե երկիրը 10 տարի ղեկավարածը չիմանար, որ պետական ապարատում լավ մասնագետներին պահելու համար անհրաժեշտ է լավ վարձատրել նախ նրանց զերծ պահելու կաշառք վերցնելու գայթակղությունից, ապա թույլ չտալու նրանց «արտահոսքը» մասնավոր սեկտոր: Բացի այդ՝ ուսումնասիրելով նախկին չինովնիկների եկամուտները, հայտարարագրերը, մամուլի հրապարակումները՝ տեսնում ենք՝ նախկին չինովնիկների մեծ մասը կամ պետբյուջեն ծառայեցրել են անձնական գրպանին, որի վառ ապացույցը բազմաթիվ բացահայտումներն են կամ պետական ապարատը որպես «տանիք» սեփական բիզնեսը պահելու միջոց են օգտագործել՝ հիմնական եկամուտ ստանալով հենց բիզնեսից, ոչ թե աշխատավարձից, ուստի պարգեւավճար չստանալու բողոք չէր կարող լինել: Իսկ այսօր պաշտոնյաները զրկված են «լեվի» եկամուտներից, ուստի պատշաճ վարձատրությունն անհրաժեշտ է:
Ամբողջական հոդվածը՝ araratnews.am-ում:














