Վլադիմիր Պուտինը դիզայներ Արտեմի Լեբեդևին պարգևատրել է «Հայրենիքի համար վաստակի» II աստիճանի շքանշանի մեդալով: Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Փաստաթղթում նշվում է, որ Լեբեդևին պարգևը շնորհվել է ինտերնետի ռուսական հատվածի ձևավորման և զարգացման գործում իր ներդրած մեծ ավանդի համար: Սա դիզայների առաջին պետական մրցանակն է, Լեբեդևից բացի, նմանատիպ մեդալ ստացավ, InfoWatch- ի ղեկավար Նատալյա Կասպերսկայան:
Նյութը՝ echo.msk.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով