Աշխարհ

Բեսլան․ Փաստեր ու թվեր սարսափելի ողբերգությունից 16 տարի անց

2004 թվականի սեպտեմբերի առաջին եռօրյակն ամենասարսափելին էր Ռուսաստանի պատմության մեջ և ոչ միայն։ Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոցի գրավումը ահաբեկիչների կողմից ցնցեց աշխարհը, խլեց մարդկային կյանքեր ու փոխեց ճակատագրեր։ Ողբերգությունից 16 տարի անց ներկայացնում ենք փաստեր՝ թվերով։

Սեպտեմբերի 1, 09։00

Դպրոցական տողանը պետք է սկսվեր ժամը 10։00-ին, սակայն շոգի պատճառով այն մեկ ժամ շուտ մեկնարկեց։ Րոպեներ անց հայտնվեցին զինված ահաբեկիչներ ու օդ կրակելով մարդկանց քշեցին դեպի շենք։

1128 մարդ

Ահա այսքան պատանդ երեք օրվա ընթավքում պահվում էր դպրոցի ականավորված սպորտդահլիճում՝ առանց ջրի, սննդի և դեղորայքի։ Նրանց մեծ մասը երեխաներ էին։

Քաղաքի 9 մանկապարտեզից 4-ը

վերանորոգման աշխատանքների պատճառով չէր աշխատում, ուստի շատ ծնողներ դպրոցական տողանի էին բերել իրենց փոքր երեխաներին։

32 ահաբեկիչ

Պաշտոնական տվյալներով այսքան է եղել նրանց քանակը։ Նրանց թվում էին 2 մահապարտներ։ Ականատեսների վկայությամբ ահաբեկիչների թիվը կարող էր 2,5 անգամ ավել լիներ։

22 միավոր զինամթերք

Այդ թվում՝ ձեռքի նռնակներ, գնդացիրներ, ականանետեր և Կալաշնիկով ավտոմատներ։

21 մարդ

սպանվեցին առաջին օրը։ Ահաբեկիչները պատանդներին ստիպում էին սպանվածների մարմինները դուրս նետել պատուհանից։ 33 ամյա Ասլան Կուձաևին հաջողվեց փախուստի դիմել հենց դա անելու ժամանակ։

24 պատանդ կանանց

ովքեր մանկահասակ երեխաներով էին սեպտեմբերի 2-ին ազատ թողեցին։ Դա տեղի ունեցավ ահաբեկիչների և Ինգուշիայի նախկին նախագահ Ռուսլան Աուշևի բանակցությունից հետո։ Նրա այցից հետո ահաբեկիչները սկսեցին պատանդներին ընդհանրապես ջուր չտալ և նույնիսկ զուգարան չթողնել։ Նրանք ստիպված էին խմել սեփական մեզը, ոմանք շոգից ուշաթափվում էին։

Սեպտեմբերի 3, 13:03 – 13:05

Տեղի ունեցավ 2 պայթյուն, ինչը հանգեցրեց շենքի տանիքի մասնակի փլուզման։

29 պատանդ

սպանվեցին պայթյունից անմիջապես հետո, երբ պատուհաններով ու պատերի վրա բացված անցքերով ցանկանում էին փախչել։

 

Սեպտեմբերի 3, 13։50

58-րդ բանակի ինժեներական զորքերի սպաները պատուհաններից մարզադահլիճ մտան: Նրանք սկսեցին ականազերծել տարածքը։ Ահաբեկիչները ճաշարանից նրանց ուղղությամբ կրակ բացեցին։ Կանանց և երեխաներին շարել էին իրենց առջև և որպես պատնեշ էին օգտագործում։

Սեպտեմբերի 3, 14։51

Մարզադահլիճում հրդեհ բռնկվեց, որը մինչև ժամը 15։20-ը մարվում էր միայն տեղի բնակիչների ուժերով։

28 տարեկան էր

«Վիմպել» -ի լեյտենանտ Անդրեյ Թուրկինը, ով իր մարմնով ծածկեց պատանդներին, երբ զինյալներից մեկը նռնակ նետեց նրանց ուղղությամբ։ Արիության և սխրանքի համար հետմահու նրան շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում:

23 տարեկան էր

Ալֆայի աշխատակից, ենթասպա Օլեգ Լոսկովը, ով դպրոցի շենք ներխուժելու հատուկ օպերացիայի ժամանակ ահաբեկիչների կրակից զոհվեց։ Բեսլանը դարձավ իր առաջին և վերջին գործուղումը։ Լոսկովը հետմահու պարգեւատրվել է «Հայրենիքի վաստակի համար»  IV աստիճանի շքանշանով։

334 մարդ

զոհվեց ահաբեկչության ընթացքում։ Նրանցից 186-ը 1-17 տարեկան երեխաներ էին։

17 երեխա

դարձավ երկկողմանի ծնողազուրկ։

10 ծառայող

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից զոհվեցին հատուկ օպերացիայի ժամանակ։ Սա  հատուկ նշանակության ուժայինների մեկ դեպի ժամանակ ունեցած ամենամեծ կորուստն է՝ ողջ Ռուսաստանի պատմության մեջ։

116 մարդ

զոհվել է չբացահայտված պատճառներով, քանի որ նրանց մարմիններից անհնար էր վերլուծություն անել։ 148 մարդ զոհվել է բեկորային վնասվածքներից, 51-ը՝ հրազենային, 10-ը՝ այրվածքներից, 4-ը՝ բութ առարկաների վնասվածքից։

700ից ավելի մարդ

դեպքից հետո տեղափոխվեցին հիվանդանոց։ Նրանց կեսից ավելին երեխաներ էին։

72 երեխա և 69 մեծահասակ

դարձան հաշմանդամ։

1 ահաբեկիչ

բռնվեց ու ձերբակալվեց։ Նա 24 ամյա Նուրփաշա Կուլաևն էր։ Նրա գործով դատական պրոցեսը տևեց 2005թ․ մայիսի 17-ից մինչև 2006թ․ մայիսի 26-ը։ Հաշվի առնելով մահապատժի դադարեցումը, Կուլաևը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմի գաղութում: Նա չի ընդունել իր մեղքը:

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

6 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

6 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

6 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

6 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

7 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

9 hours ago