Քաղաքականություն

Կոնսոլիդացիա չի սպասվում, բայց նպատակը մեկն է

Ընդդիմադիր դաշտում կարծես թե կոնսոլիդացիա չի սպասվում, համենայն դեպս երեկվա հարցազրույցից տպավորություն է, որ գոնե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դեռևս բարիկադների հակադիր կողմերում են։ Ակնհայտ է՝ ամբաստանյալի կարգավիճակում հայտնվելու փաստը նրանց չի համախմբում, բայց երկուստեք ջանքեր են գործադրելու իշխանափոխության հասնելու համար։

Խորհրդարանական երկրորդ ուժի՝ բարգավաճների առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոնց որ թե այլևս կառավարության 100 տոկոսանոց փոփոխության մասին չի բարձրաձայնում կուսակցական գաղափարակիցների հետ հանդիպումներում, բայց ժողովրդին սպառնացող «սովից փրկելու» համար բազմահազարանոց հուժկու հանրահավաքների է նախապատրաստվում։

ԲՀԿ-ն, թեպետ «Հայրենիք»-ի և ՀՅԴ-ի հետ դաշինք չկնքեց, բայց եռյակի աշխատանքային ձևաչափը ակտիվ գործունեություն է ծավալում, դատական ատյանների դռներն է հերթով թակում։ Ինչպես ասում են՝ «մի գլուխը լավ է, երեքը՝ ավելի լավ», բայց դեռ պետք է հասկանալ՝ որքանով է ձեռնտու «երեք գլխի» պատմությունը։

Միանշանակ է՝ համաներման մասին ՀՅԴ հայտարարությունը, որ հանգուցյալի վերջին խոսք էր հիշեցնում, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի իրարամերժ և իմաստազուրկ մեկնաբանությունները կասկածի տակ են դնում վերջիններիս համախմբման արդյունավետությունը։

Իրարամերժ են նաև կուսակցություններից եկող մեսիջները։ Հենց թեկուզ այն, որ Վանեցյանը պատրաստ է քննարկել իշխանափոխության հարցը նախկին նախագահների հետ, իսկ ԲՀԿ-ն բոլոր հնարավոր միջոցներով ժխտում է Քոչարյան-Ծառուկյան հանդիպման մասին մամուլում հայտնված լուրերը, կուսակցապետն էլ իր ելույթներում պարբերաբար հիշեցնում է, թե հանրապետականներն ու Սերժ Սարգսյանն ինչքան վատ են վարվել իր հետ 2015 թվականին և այլն։

Իհարկե, հանրությունն արդեն գիտի և քանիցս համոզվել է, որ վերոնշյալ ուժերը շատ հաճախ են մոռացության տալիս իրենց նախկին դիրքորոշումները, բայց ինչպես Վանեցյանը ԱԱԾ-ից դուրս գալիս ասաց՝ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է և «անհարմար» հարցերը տեղին չեն։

Ընդդիմադիր բևեռում առկա ուժերի հետ դեռևս համագործակցության եզրեր չի տեսնում «Լուսավոր Հայաստանը», որ ներկայիս վարչախմբի ամենառեալ փոխարինող հանդիսանալու մասին է շեփորում ամենուր։ Երրորդ ճանապարհի ջատագով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին լուռ դիտորդի կարգավիճակում է, չնայած երբեմն տրվում է պոպուլիզմի գայթակղությանը, անիրատեսական առաջարկություններ է անում կառավարությանը՝ ցուցադրելով իր «մարդասիրության անսահմանությունն» ու հստակ գիտակցելով սպասվող մերժումը։

Այո՛, առողջ կուսակցությունների և ուժերի «դեֆիցիտ» է Հայաստանում, ընդդիմադիր դաշտում դեռևս գերակշռող են մնում ռևանշիստները։

Քրիստինե Հովսեփյան

 

 

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago