Արևելյան Միջերկրականում էներգակիրների որոնման շրջանակներում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման աշխատանքների պատճառով Անկարայի ու Աթենքի միջև ավելի խորացած լարվածությունը չի թուլանում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Եվրամիությունը Հունաստանին այս հարցում հայտնած աջակցության շրջանակներում Ֆրանսիայի նախաձեռնությամբ հերթական նիստը կգումարի այս լարվածությունը քննարկելու նպատակով:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին սպասվող թուրքա-հունական լարվածության թեմայով գումարվելիք Եվրոպայի խորհրդի նիստի ընթացքում սեղանին է դրվելու նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ հարցը:
Լը Դրիանը տեղեկացրել է նաև՝ ԵՄ մյուս անդամ երկրների իր պաշտոնակիցների հետ քննարկումներ է վարում Թուրքիայի գործողությունների դեմ պատասխան քայլեր անելու շուրջ: «Էրդողանը գիտի, որ մենք մի քանի այլընտրանքային տարբերակներ ունենք»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քննարկումներ սկսել Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նպատակների վերաբերյալ:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…