Արցախ

«Եղունգ ունես, գլուխդ քորի»․ Սամվել Բաբայան

Արցախի Անվտանգային խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը ԱՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց խորհրդի աշխատանքային պարտականությունները։ Վերջինիս խոսքով՝ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներ, որտեղ Անվտանգության խորհուրդը ծրագրեր է մշակում, համագործակցում է ԱՀ նախարարների և նրանց տեղակալների հետ, ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ գերատեսչությունների հետ համատեղ, որոնք մշակում են ռազմավարություններ բոլոր ուղղություններով։

Բաբայանը պարզաբանեց՝ նախարարությունների առջև դրված են խնդիրներ, որոնք պետք է կուռ թիմերով աշխատեն դրանց հաղթահարման համար։ Եթե նախարարի կողմից չի հիմնավորվում այս կամ այն աշխատակցի զբաղվածությունը, ապա պետք է դադարեցնել անարդյունավետ աշխատակցի գործունեությունը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտեց՝ նախարարությունը թեյ խմելու վայր չէ և կրճատումների մասին շահարկումները տեղին չեն, իսկ կադրային քաղաքականության հետ ինքը կապ չունի, առանցքային պաշտոններում նշանակումներ կատարում է ԱՀ նախագահը։ Նախատեսվում է նաև փորձագետներ հրավիրել Երևանից՝ պայմանագրային հիմունքներով։

Արտաքին քաղաքականության մասով Սամվել Բաբայանը նկատեց, որ տարիներ շարունակ աշխատանքներ չեն տարվել, չկան արխիվային 60-ից ավել փաստաթղթեր։ Ադրբեջանի կազմից դուրս գալու համար միայն բանավոր պնդումներն առ ոչինչ են, եթե չկան հիմնավորող փաստաթղթեր։

Բանակի մասին մանրամասնություններից խուսափեց Բաբայանը, իսկ Աշխարհազորի ստեղծման վերաբերյալ հայտարարեց՝ ռազմավարական ծրագիր է մշակվում, ամեն ինչ կարվի, որ «ադրբեջանցիները սսկվեն, վեր ընկնեն տեղները»։ Վերաբնակեցման նպատակով Արցախ եկող սփյուռքահայերը գոնե առաջին շրջանում, Բաբայանի կարծիքով, չեն ընդգրկվի Աշխարհազորում։

«Եղունգ ունես, գլուխդ քորի։ Հույսներդ մի դրեք ոչ մեկի վրա, ինքներդ ձեր վրա հույս դրեք»,- եզրափակեց Բաբայանը։

Քրիստինե Հովսեփյան

 

 

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

6 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

6 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

6 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

6 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

7 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

9 hours ago