Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ավարտվել է Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի առաջին՝ հայտերի ընդունման փուլը։

Համաձայն  «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդի» մասին ՀՀ վարչապետի N 479-Ա  որոշման Հավելված 2-ի՝ ընտրական փուլի հանդիպումները կազմակերպվում են Արտաքին գործերի նախարարության շենքում՝ հրավիրելով յուրաքանչյուր ոլորտով փաստաթղթային փուլն անցած հասարակական կազմակերպություններին:

Ընտրական փուլն իրականացվում է նախարարությունում տեղի ունեցող հանդիպման ժամանակ, որտեղ հրավիրվում են տվյալ ոլորտի բոլոր մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հաղթահարել են փաստաթղթային փուլը: Հանդիպմանը ներկա մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկումների ճանապարհով ընտրում են այն կազմակերպությունը, որը ներգրավվելու է խորհրդի աշխատանքներին որպես տվյալ ոլորտի խորհրդի կազմում ներառվող հասարակական կազմակերպություն: Որոշման կայացման եղանակը՝ կոնսենսուսային, թե մեծամասնական, ընտրում են ընտրական փուլի մասնակիցները հանդիպման սկզբում:

Քննարկումների ճանապարհով կազմակերպության չընտրվելու պարագայում հանդիպման վերջում անցկացվում է վիճակահանություն բոլոր մասնակիցների համաժամանակյա մասնակցությամբ՝ ընտրական փուլն ավարտելու և խորհրդի կազմում ներառվող հասարակական կազմակերպություն ընտրելու նպատակով: Վիճակահանության ժամանակ բոլոր մասնակիցների քանակով պետք է առկա լինեն վիճակահանության թերթիկներ, որոնցից միայն մեկում պետք է նշված լինի խորհրդի կազմում ներառվելու վերաբերյալ նշում: Մասնակիցներն այբբենական կարգով ընտրում են վիճակահանության մեկ թերթիկ, որի արդյունքները հայտարարվում են:

Ստորև ներկայացված է ՀՀ վարչապետի N 479-Ա  որոշման դրույթներով սահմանված 7 բնագավառներում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների քննարկումների ժամանակացույցը՝

Ենթակառուցվածքներ (էներգետիկա, ճանապարհներ, տրանսպորտ, ջրային ուղղություններ – Սեպտեմբերի 11, 10։00-12։00
Արդյունաբերություն, առևտուր և նորարարություն – Սեպտեմբերի 11, 14։00-16։00
Առողջապահություն – Սեպտեմբերի 14, 10։00-12։00
Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն – Սեպտեմբերի 14, 14։00-16։00
Աշխատանք, զբաղվածություն և աղքատության հաղթահարում – Սեպտեմբերի 15, 10։00-12։00
Արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն – Սեպտեմբերի 15, 14։00-16։00
Կրթություն – Սեպտեմբերի 16, 10։00-12։00

Առաջիկա 1 օրվա ընթացքում ԿԶՆ խորհրդում ներգրավվելու գործընթացի առաջին փուլն անցած բոլոր հասարակական կազմակերպություններին կուղարկվի մասնակցության հրավեր, որտեղ նշված կլինեն գործընթացի երկրորդ փուլի մանրամասներն ու ժամկետները։ Հրավերը չստանալու դեպքում՝ խնդրում ենք կապվել ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչությանը հետևյալ հեռախոսահամարով՝ 060620548 և էլ․ փոստի հասցեով՝ mpdc@mfa.am:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

3 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

3 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին

Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետևենք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների…

4 hours ago

Հայտնի է զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության…

4 hours ago