Նախորդ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք, 20 մարդ ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության տարածած տվյալներին:
Երկրում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1917 դեպք, 1354 քաղաքացի առողջացել է, 19-ը` մահացել: Ակտիվ դեպքերի թիվը 451 է:
5882 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, ևս 390-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

















