Ինքնահռչակ Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախկին էմիսար Ահմեդ Զաքաևի ազգականները բերման են ենթարկվել և տարվել են անհայտ ուղղությամբ: Այս մասին նա հայտնել է «Кавказ.Реалии» հրատարակությանը:
Մեծ Բրիտանիայում բնակվող Զաքաևը հստակեցրել է, որ Չեչնիայում ձերբակալվել են իր երկու քույրերը, երկու եղբայրները և զարմիկները: Նա միջադեպը կապում է ընդդիմադիր «1ADAT» տելեգրամ ալիքին սատարող իր հայտարարությունների հետ:
Ձերբակալման պատճառը չի նշվում:
Ավելի վաղ Զաքաևը դատապարտել էր տելեգրամ ալիքի 19 ամյա մոդերատոր Սուլման Թեփսուրկաևի նկատմամբ բռնությունները։ Նրան առևանգել էին, նստեցրել էին տեսախցիկի առաջ, ստիպել էին ներողություն խնդրել ու նստել շշի վրա։ Տելեգրամ ալիքում գրված է, որ այն ժողովրդական շարժում է ընդդեմ «կադիրովյան բռնապետության»։
Նյութը՝ lenta.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

















