Շուտով նոր ներկայացում…
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ընթանում են հերթական փորձեր: Բեմադրության է պատրաստվում Սլովամիր Մրոժեկի «Ամառային օր» պիեսը, բեմադրության հեղինակն է Մանվել Խաչատրյանը: Դերասանական կազմը թվով մեծ չէ. գործի ընտրության հարցում կարևոր նախապայման են հանդիսացել նաև համաճարակի առկայությունն ու դրա հետևանքները` Լիլիա Մուկուչյան, Արեն Խաչատրյան, Աննա Մանուչարյան, Սերգեյ Գրիգորյան: Նկարչական աշխատանքը վստահված է Գայանե Չոլակյանին, իսկ խորեոգրաֆիան` Արիկ Ասատուրյանին:
Այս մասին են պատմում բեմադրության հեղինակ Մանվել Խաչատրյանը և դերասանուհի Լիլիա Մուկուչյանը:
Մանվել Խաչատրյան – դերասան, ռեժիսոր
Անսպասելի ժամանակ հասունացավ բոլորիս համար: Դադար, մեկուսացում, հեռավորութուն – այս ամենը խախտումներ առաջացրեց տարբեր համակարգերում: Ինչ վերաբերում է թատրոնին, ապա կարող եմ ասել, որ թատրոնն ու կարանտինն անհամատեղելի են. թատրոնն ազատ է` ինչպես թռչունը, և եթե փորձես թռչնին վանդակի մեջ դնել, նա կմեռնի, կոչնչանա, իհարկե կփորձի վերջին շնչում ինչ-որ շարժումներ անել` երգել, աղմկել, ուշադրություն գրավել, բայց էդ բոլոր փորձերն արհեստական ու սուտ կլինեն, կիսատ ու ոչ կենդանի: Մենք էլ վանդակում փակված թռչունների նման փորձեցինք ինչ-որ երգեր երգել, չպարալիզանալու համար ինչ-որ շարժումներ անել, բայց ես էդ ամենին չհավատացի. ինչպես բեմի յուրաքանչյուր մարդ, սիրում եմ դիտողի շունչը, էներգիան և անհամբեր սպասում եմ հանդիսատեսի վերադարձին: Սպասելու ընթացքը բնավ ոչինչ չանելը չէ: Մենք որոշեցինք չկանգնել, այլ գործի լծվել: Վաղուց մտքումս պտտվում էին Սլավոմիր Մրոժեկի գործերը. այս հեղինակին ես ծանոթ էի դեռ նախքան Թատերական ինստիտուտ ընդունվելն ու շատ սիրում էի նրա պարզությունը, այդ պարզության մեջ եղող անսահման խորությունը, կյանքի ու մահվան, լինելու ու չլինելու սահմաններ փնտրելն ու կարևոր տեղերում վերջակետ չդնելը։ Առհասարակ, սիրում եմ հեղինակներին, որոնք շատ հարցեր են թողնում օդում, ու ընթերցողը «ստիպված է լինում» ինքնուրույն գտնել դրանց պատասխանները։
«Ամառային օր»-ը հենց այդպիսի ստեղծագործություն է: Եւ ճիշտ նույն սկզբունքով սիրում եմ ներկայացումներ, որոնք, կարծես, անավարտ են մնում ու հանդիսատեսի մտքում թողնում հարցականներ: Միայն այդ պարագայում է դիտողը դարձյալ «ստիպված լինում» խորհել, խորասուզվել և պատասխաններ փնտրել` արդյունքում, կարծում եմ, ավելի լավն ու բարի դառնալով։ Ցանկացած արվեստի գործ` մեծ, թե փոքր, պետք է ունենա իր հասցեատերը, պետք է այդ հասցեատիրոջն ասելիք ունենա, հակառակ դեպքում անհեթեթ ու իմաստազուրկ է նրա գոյությունը: Այս բեմադրության ուղերձները շատ տարբեր են, բայց ինձ համար ամենակարևորներից մեկն անտարբերությունն է, որը կարմիր գծով փորձում եմ տանել ողջ բեմադրության ընթացաքում: Մենք ստեղծագործական կազմի հետ փորձում ենք ցույց տալ անտարբերության մահաբերությունը, թե որքան սարսափելի է, երբ մարդն անտարբեր է իր, դիմացինի և բնության նկատմամբ: Կարծում եմ`ժամանակի համար կարևոր թեմայի ենք անդրադառնում, այս մասին արվեստի լեզվով խոսելն այսօր անհրաժեշտություն է: Հուսանք` շուտով հնարավորություն կունենանք աշխատանքը հանդիսատեսի դատին հանձնել: Մենք նրանց շատ ենք կարոտել:
Լիլիա Մուկուչյան – դերասանուհի
Ամեն ինչ առջևում է, որովհետև թատրոնը սպասում է…
Զրույցը վարեց Արմինե Բոյաջյանը
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…