2020-09-15
Կարեն Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժ/պ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Կարեն Սարգսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս է, կառավարման, զարգացման եւ բիզնես խորհրդատու:
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Աննա Ստեփանյանը պաշտոնից ազատվել էր այս տարվա օգոստոսին:
Նմանատիպ Նյութեր