Քաղաքականություն

Սուտը՝ որպես քաղաքական կատեգորիա

Նախօրեին հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ Երևանի Աղբյուր Սերոբի 18 հասցեում եղել է մանկապարտեզ, որը վերջերս քանդվել է։ Իհարկե, Գորգիսյանի դեպքում մենք այլևս չենք զարմանում, բայց, այնուամենայնիվ, այսօր Հակոբ Կարապետյանը ստիպված է եղել հերքելու, մեղմ ասած, կեղծ տեղեկությունը՝ նշելով, որ հիշատակված հասցեում 1996 թվականից ի վեր մանկապարտեզ չի եղել։ Սա թարմ օրինակներից է, թեև երեկ օրը հագեցած էր ստով և ընտրության լայն հնարավորություն կար մեջբերման համար։

Հնարավոր է, որ 2018 թվականի կարևոր իրադարձություններից հետո հանրույթը ակնկալում էր, որ քաղաքական դաշտում կներդրվի քաղաքական նոր մշակույթ՝ հայտնի քաղաքական դեմքերը և պատգամավորներն այլևս չեն ստի, պատասխանատվություն կզգան իրենց կողմից արված հայտարարությունների համար, կարժևորեն իրենց խոսքը, կունենան հարգանք սեփական անձի հանդեպ, բայց ինչպես կասեր էդմոն Մարուքյանը՝ «անցյալից մնացած ժառանգություն է», իսկ բնավորության հետ ամուր մերված սովորություններից հեշտ չեն ձերբազատվում։

Միգուցե հասարակությունն ավելի մեղմ գտնվեր սուտը փեշակ դարձրած և մեկ օրյա լրահոսի ուշադրության կենտրոնում հայտնված «հերոսների» նկատմամբ, եթե կեղծիքի հետ համընթաց ներդրվեր սխալն ընդունելու և ներողություն հայցելու ձևաչափը, որը մի փոքր կցրեր ժողովրդի պատկերացումներում տարիներով խտացած գաղջությունը։  Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր քաղաքական օրակարգը բերնեբերան լցված է տարբեր տրամաչափի սուտուփուտ հայտարարություններով։

Ընդհանրապես, անդրադառնալով քաղաքական դաշտում ծաղկող ստի քարոզին, մանիպուլյատիվ վայրուվերումներին, տպավորություն է առաջանում, որ «քաղաքականությունը հնարավորինի արվեստ է» արտահայտությունը հայկական իրականության մեջ հենց ստի լեգիտիմացման համար է, որտեղ բարեկրթության և քաղաքակիրթ դիալոգի սանդղակը յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում, իսկ կեղծիքը քաղաքական կատեգորիա է և ոչ մի դատապարտելի բան չկա, որ ազգի հոգսերի տակ կքած «մեծապատիվ այրերը», առանց ունքը շարժելու, ստում են ամենօրյա ռեժիմում։ Ստացվում է՝ սուտը, պատեհապաշտությունը հարաբերվելու գործիքակազմում մղվել է առաջին պլան՝ նպաստելով հարմար պահին հարմար ձևով ճկվելու ունակությանը։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

12 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

12 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

12 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

12 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

13 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

15 hours ago