Ազգային ժողովում երեկ քննարկվում էր«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած հարցապնդումն ուղղված Կառավարությանը, որով լուսավորները անվստահություն հայտնեցին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։
Օրը, հիրավի, կարող էր լինել ցնցումնառատ և բեկումնային Ազգային ժողովում, քանզի դեռ վաղ առավոտից երեսփոխանուհի Անի Սամսոնյանը իր «Քայլ արա՛, դուխով հեռացի՛ր» պաստառով ջանքեր չէր խնայում դիտարժան թամաշայի ապահովման համար, ցավոք, ենթարկվեց «պռավալի»՝ բախվելով Գևորգ Գորգիսյանի մանիպուլյատիվ հայտարարություններին և տարաբնույթ աննյութ մեղադրանքներին։ Ավելին՝ դիտարժանությունն ու քննարկման սրությունն ապահովեց նախարարը՝ մինչև հոգու խորքը ցնցելով բարգավաճներին։
Պետք է նկատել, որ ԿԳՄՍ նախարարին քննադատելու պատճառներ շատ կան, բայց այն, ինչ լսեցինք ԱԺ ամբիոնից, հիասթափեցնող էր և շատ խոսուն։ Ակնհայտ է՝ հասարակությունը սպասում էր օրենսդիրների կողմից փաստական հիմքերի վրա կառուցված, հավասարակշռված ելույթների, բայց արժանացավ էժանագին բամբասանքների հանրայնացման, որ խորհրդարանն իջեցրեց «բիսետկայի» մակարդակի։ Միայն Նաիրա Զոհրաբյանը, իրեն բնորոշ բառամթերքով և դասականներին հղում անելով, փորձեց ազդեցիկ ելույթով ոչնչացնել նախարարի ինքնավստահությունը, սակայն տպավորիչ խոսքը կորցրեց սրությունը Հարությունյանի՝ «կոտայքցիների» մասին կծու ակնարկից հետո։
Հատկանշական է, որ Կրթական չափորոշիչների վերաբերյալ հարցադրումներ չհնչեցին, իսկ անանուն, միայն ընդդիմադիրներին հայտնի ուսուցիչների բողոքների մասով նախարարը տվեց պատասխաններ, որոնց համարժեք հակադարձումներ ընդդիմախոսների կողմից այդպես էլ չեղան։
Եվ իզուր է Էդմոն Մարուքյանը ձախողված հարցապնդման պատճառները փնտրում հանրապետականներից ժառանգություն ստացած կանոնակարգում և «անատամ մեխանիզմներում», խմբակցությունն ամիսներ է ունեցել այդ օրվան նախապատրաստվելու և ժողովրդին իր՝ հաջորդ իշխանություն դառնալու ակնկալիքները հիմնավորելու համար…
Բնականաբար, թիմակցին սատարեցին իմքայլականները, իսկ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը շեշտեց. «Իմաստուն խոսքն ասում է, որ եթե մարդիկ խոսեին նրանից, ինչից հասկանում են, աշխարհում լռություն կտիրեր։ Այսօր համատարած աղմուկ է, որովհետև յուրաքանչյուր ոք իրեն իրավունք է վերապահել խոսել կրթական համակարգից, թեև որևէ աղերս չունի կրթության և գրագիտության հետ»։
Քրիստինե Հովսեփյան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…
Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետևենք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների…
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության…