«Ու ամեն ինչ լավ է լինելու»,- հերթական սկանդալից հետո արդեն հայտնի համացանցային գրառումն է կատարել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կցելով հերթական լուսանկարը, որում արտացոլված անհոգ ծիծաղը վկայում է՝ պատգամավորուհին ցանկացած իրավիճակում մեղավորությունը փնտրում է այլոց մեջ՝ բացառելով սեփական սխալները։
«Էդ 70 գլուխ անասունը, իրենց նախրապետ Սերժի և Ռոբերտի հետ միասին, երկիրը քանդել են»,- ընտրական քարոզարշավի ընթացքում, հանդիպումներից մեկի ժամանակ ասել է Նաիրա Զոհրաբյանը, իսկ օրեր առաջ՝ հոլովակի հանրայնացումից հետո, նա գրել է, որ «քաղաքական բանավեճը «պլինդուսից» ցածր իջեցրած, բացառապես ֆեյքերով ու կոմպրոմատներով, անձնական տիրույթ քրքրող էս մարդիկ գնալով զվարճալի են դառնում»։ Բայց իզուր են իրենց «միաբջիջ ուղեղներով» ԲՀԿ-ի դեմ պատերազմի նոր ֆրոնտ բացում, քանի որ կեղծ օրակարգերով իրենց չեն կարող շեղել։ Զոհրաբյանը նշել է՝ երբեք էլ բարդույթներ չի ունեցել ընդունելու․ որ իր կողմից հնչեցված վիրավորանքները հաճախ հատել են կոռեկտության սահմանը։
Վերը շարադրյալը հենց դրա վառ ապացույցն է, որ տիկին Զոհրաբյանը բարդույթներ չունի, և քաղաքական ընդդիմախոսների հետ հարաբերվելու մշակույթը «պլինդուսից» ցածր է իջեցված վերջինիս անմիջական ջանքերով։ Ավելին՝ վերջինիս համար ընտրազանգվածն էլ «զոմբիներ» և «ոչխարներ» են, իսկ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները՝ «լափակերներ», որ «մի փոր հացի համար» հանգրվանել են օտար ափերում։
Շատ խոսուն է, որ տարիներ շարունակ տիկին Զոհրաբյանն ազգիս ընտրյալների շարքերում է և որոշումներ է ընդունում որպես «զոմբիների» մեծապատիվ ներկայացուցիչ։ Ու ոչ մեկի համար անընդունելի չէ, որ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը ավելի նկատելի է որպես շունիկների ու փիսիկների իրավապաշտպան, իսկ մարդիկ հայտնվում են Զոհրաբյանի պաշտպանության ներքո բացառապես սեփական հայեցողությամբ…
Խոստովանենք՝ ճիշտ է Զոհրաբյանը, սխալները պետք է փնտրենք մեր մեջ։ Բայց նկատենք, որ հասկանալի է դառնում ԲՀԿ առաջնորդին տրված հավատարմության՝ հետաքրքիր բովանդակությամբ թուղթը կամ «ղազագիրը», որտեղ տիկին Զոհրաբյանը խոստացել էր չտրվել էմոցիաներին և սեփական հայտարություններում մնալ բարեկրթության սահմաններում։ Ստացվում է, որ ԱԺ ամբիոնից պարբերաբար դասականներին հիշատակող Զոհրաբյանին Ճարահատյալ վերահսկելու լավագույն տարբերակն էր գտել Գագիկ Ծառուկյանը, որ տևական ժամանակ պարզապես ստիպված էր լինում Զոհրաբյանին լռեցնել «Նառա՛, դո՛ւ սուս» արտահայտությամբ։
Լիանա Աթոյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…