Քաղաքականություն
22.09.2020

Պահանջում ենք, որ ՍԴ աշխատակարգային նիստը հեռարձակվի ուղիղ եթերում․ Բաբաջանյան

Պահանջում ենք, որ ՍԴ աշխատակարգային նիստը հեռարձակվի ուղիղ եթերում․ Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի է ունենալու Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը, որի ընթացքում ընտրվելու են Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը։

Դա լինելու է սահմանադրական ճգնաժամի հանգուցալուծման վերջին փուլը կամ արարը, թեև, ինչպես առիթ եմ ունեցել հայտարարելու, այսպիսի կազմով Սահմանադրական դատարանը պարունակում է նոր ճգնաժամի հարուցման ռիսկեր ու սպառնալիքներ։ Այդուհանդերձ, իշխող մեծամասնության ձեռամբ արդեն իսկ ընտրվել է Սահմանադրական դատարանի այսպիսի կազմ, որը վաղն իր շարքերից պետք է ընտրի Սահմանադրական դատարանի նախագահ ու փոխնախագահ։

Վերջին օրերին ես մտահոգիչ տեղեկություններ ու ահազանգեր եմ ստանում այն մասին, որ իշխանությունները ստվերային պայմանավորվածության են հանգել Սահմանադրական դատարանի նոր դատավորների, մասնավորաբար՝ Երվանդ Խունդկարյանի հետ՝ վերջինիս Սահմանադրական դատարանի նախագահ դարձնելու հարցի շուրջ, և վաղը ՍԴ աշխատակարգային նիստում փորձ է արվելու նախապես մշակված քայլերով ու ներքին համաձայնություններով իրականություն դարձնել այդ սցենարը։ Դա բացառելու միակ տարբերակն այն է, որ Սահմանադրական դատարանի վաղվա աշխատակարգային նիստը լուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ, և հանրությունն ականատես լինի Սահմանադրական դատարանի ղեկավար կազմի ընտրության գործընթացին՝ բոլոր մանրամասներով ու նրբություններով։ Հանրությունն ունի դրա լիակատար իրավունքը, քանի որ հենց քաղաքացիների վճարած հարկերով է գործում Սահմանադրական դատարանը, և մարդիկ պետք է տեսնեն, թե ինչպես է այդ կառույցն իրականացնում սահմանադրական արդարադատություն ու այդ նպատակով նաև ձևավորում Սահմանադրական դատարանի նախագահություն։

Հետևաբար մենք պահանջում ենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 23-ի աշխատակարգային նիստը հեռարձակվի ուղիղ եթերում։ Այս պահանջը կատարելով՝ իշխանությունները գոնե մասնակիորեն կարող են փարատել կասկածները, թե Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացն ընթացել ու այսօր էլ շարունակվում է ներքին, ստվերային, այսինքն՝ հակաժողովրդավարական պայմանավորվածություններով։ Եթե Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալը խիստ, չափազանց մեծ վերապահումներով կարելի է ընդունելի համարել, ապա միանշանակորեն անթույլատրելի է նրա ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում։ Դա տեղի ունենալու դեպքում ստիպված ենք լինելու արձանագրել, որ Հրայր Թովմասյանի հեռացմամբ Սահմանադրական դատարանը ընդամենը մի քանի ամսով դուրս բերվեց Սերժ Սարգսյանի ազդեցությունից և հիմա վերադարձվում է Սերժ Սարգսյանին՝ արդեն Երվանդ Խունդկարյանի դեմքով։

Իսկ եթե այդ մղձավանջային սցենարն այնուամենայնիվ իրականություն է դառնալու, ապա հանրությունը դրան ուղիղ եթերում հետևելու և համապատասխան եզրահանգումներ անելու իրավունք ունի։

Լրահոս
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
21:16
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
19:42
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
19:18
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
19:02
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
18:47
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
18:28
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
18:10
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության բանակցությունների ավարտը
17:55
Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության բանակցությունների ավարտը
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին
17:31
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին
2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան
17:13
2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան
Եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Օվերչուկ
17:05
Եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Օվերչուկ
Պուտինը պնդում է Ուկրաինային բոլոր մատակարարումները դադարեցվեն
16:44
Պուտինը պնդում է Ուկրաինային բոլոր մատակարարումները դադարեցվեն
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
16:26
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը
16:21
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը
Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. վարչապետ
15:58
Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. վարչապետ