Հայաստան

Գարեգին Բ-ն ընդունել և օրհնել է ձեռնադրված երիտասարդ քահանաներին

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր օրհնությունը բաշխեց վերջերս քահանայական ձեռնադրության և օծման արժանացած Տ. Հայկ քահանա Քոչարյանին, Տ. Հայասա քահանա Ղարագյոզյանին, Տ. Հայկազուն քահանա Սահակյանին և Տ. Արմեն քահանա Կիրակոսյանին։

Վեհափառ Հայրապետը պատգամեց նորաօծներին սերն ու հավատը առանցքը դարձնել իրենց հոգևոր ծառայության, ճեմարանում ամբարածը անձնվեր կերպով և հանձնառությամբ, նվիրումով ի սպաս դնել ժողովրդին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ քահանա հայրերին հավատքը սնուցել բարի գործերով և ազնիվ պահվածքով՝ բարի օրինակ լինելու ազգի զավակների համար և հաջողությամբ իրականացնելու իրենց հոգեփրկչական առաքելությունը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

5 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

6 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

7 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

7 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

9 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

9 hours ago