Մոտ մեկ շաբաթ է՝ Վրաստանում շարունակվում են ցույցերը։ Երեկ ցուցարարները փակեցին Ռուսթավելի պողոտան։ Թեև «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով, այնուամենայնիվ ցուցարարները շարունակում են ցույցը՝ հայտարարելով, որ պետք է կատարվեն իրենց մյուս պահանջները ևս, այդ թվում՝ պաշտոնանկ անել ներքին գործերի նախարարին, ձերբակալված ցուցարարներին ազատ արձակել և ժողովրդի դեմ ուժ կիրառած ոստիկաններին պատժել։
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը, անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին, նշեց, որ թեև իշխող կուսակցությունը որոշել է, որ հաջորդ ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով, մեր շրջանի համար դա լավ չէ, որովհետև մեծամասնական պատգամավորը փոքրամասնությունների համար եղել է լիդեր, իր ժողովրդի ներկայացուցիչ կենտրոնական իշխանության մեջ։
«Մեր ժողովուրդը չի ուզում համամասնականը։ Ես անգամ ելույթ եմ ունեցել և ասել, որ մեր ժողովուրդն ուզում է ունենալ իր լիդերը, որ իրենց խնդիրները ներկայացնի կենտրոնական կառավարությանը։ Մեզ համամասնական ընտրակարգը ձեռնտու չէ»,-հավելեց պատգամավորը։
Ավելին՝ 1in.am
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին ԱՄՆ…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակեց 2010-2012 թվականին նկարահանված մի տեսանյութ ԱՄՆ-ի՝…
Ջեյ Դի Վենսն հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը»՝ միաժամանակ հայտարարելով ԱՄՆ-Հնդկաստան…
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը. այս…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու…