Facebook
23.09.2020

Անբարոյականությամբ զբաղվող մարդիկ պետք է հեռացվեն համալսարանից․ ՀՊՏՀ նախկին ռեկտոր

Անբարոյականությամբ զբաղվող մարդիկ պետք է հեռացվեն համալսարանից․ ՀՊՏՀ նախկին ռեկտոր

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ուսանողների վարձավճարներից հրճվանքով աշխատավարձ ստանալը, սակայն նրանց արհամարհելը, լսարաններում դաժանաբար լքելը և դասերը դիտավորյալ տապալելը ոչ միայն հանցագործություն է, այլև կատարյալ անբարոյականություն:
Արդեն 2-րդ օրն է՝ Տնտեսագիտական համալսարանի ապօրինի ղեկավարությունը, ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ, դասաձախողումներ է կազմակերպում՝ անարգելով ուսանողների իրավունքները, որպեսզի Կառավարությանը «ստիպի» կայացնել անօրինական որոշում:
Այն, որ դա արվում է վարչական լծակը կիրառելով, փաստ է. այսօր, բոլոր ամբիոններում համալսարանի ապօրինի ղեկավարության երեկվա որոշմամբ նիստեր են հրավիրվել, որոնցում քննարկվում է նույն հարցը՝ դասախոսությունները տապալելը: Սակայն, դա պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որովհետև այդպիսի լիազորություն չկա, որ այդ հարցը նիստերում քննարկվի:
Վարչական լծակի կիրառման էական նշանակությունը նաև այն է, որ համալսարանի ապօրինի ղեկավարությունը դասերը տապալող դասախոսներին խոստացել է վճարել աշխատավարձը, որպեսզի նրանք «հանգիստ խղճով» անեն իրենց սև գործը: Ի դեպ, հենց իր տված վարչական այդ լծակը մեկ որոշմամբ կարող է հետ վերցնել ԿԳՄՍ նախարարը, սակայն, չգիտես ինչու, դեռ չի անում:
Եթե այդ աշխատակիցները շարունակեն իրենց դաժան անարգանքը ուսանողների ու նրանց ծնողների նկատմամբ, և վերջում պարզվի, որ աշխատավարձ են ստացել, ապա ես խոստանում եմ, որ իրենց աշխատավարձ վճարողի հետ միասին ենթարկվելու են քրեական պատասխանատվության:
Նաև կեցցե՛ն բոլոր այն դասախոսները, որոնք չեն դարձել ուսանողների դեմ ուղղված այս խեղկատակության մասնակիցը:
Սիրելի՛ ուսանողներ,
ժամանակն է համախմբվելու և պահանջելու, որ անբարոյականությամբ զբաղվող մարդիկ հեռացվեն համալսարանից և տեղը զիջեն այն դասախոսներին, ովքեր «թքած չունեն» ձեր վճարած վարձերի և ձեր գիտելիքի վրա: Այդպիսի երիտասարդ մասնագետները մեր ոլորտում բազմաթիվ են, որոնք սպասում են իրենց հերթին, և սիրով կգան փոխարինելու: Եթե հարկ լինի՝ նույնիսկ սկսելով դիմացի այգուց: Հենց այդպես էլ լինելու է, եթե ոմանք շարունակեցին դասաձախողումները: Պահանջե՛ք:
Դուք եք վճարում և դուք եք «կրթական ծառայության սեփականատերը», դուք եք այդ ծառայությունը տնօրինում: Ձեր անհարկի վախերն ու կաշկանդվածությունն են պատճառը, որ այդ մարդիկ մինչև հիմա չեն հասկանում, թե ով է տերը, և այսօր ձեր նկատմամբ այսքան դաժան են վարվում: Բարձրաձայնե՛ք բոլոր հնարավոր հարթակներում և համախմբվե՛ք: Ձեր գործողությունը ոչ թե պետք է պարզապես պայքար լինի, այլ՝ տիրոջ անքննելի պահանջ:

Լրահոս
Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել
11:06
Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է