Facebook
24.09.2020

Ձեզ հետապնդում է ձեր անցյալը․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ձեզ հետապնդում է ձեր անցյալը․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեզ ասում են՝ դուք վախենում եք ընդդիմությունից, դրա համար մեզ հետապնդում եք քրեական գործերով։ Եկեք մի քանի պարզաբանում անենք.

    • նախ, դուք ու՞մ եք ընդդիմադիր՝ կառավարությա՞նը, թե՞ ժողովրդին։ Մի կողմից բողոքում եք, որ կորոնավիրուսի դեմ խիստ չենք պայքարում, մյուս կողմից բողոքում եք դիմակներից և կոչ անում դիմակ չկրել։
    • Պահանջում եք հայտարարել կարանտին, հետո պահանջում եք չեղարկել կարանտինը։
    • Պահանջում եք փակել սահմանները, հետո պահանջում եք բացել սահմանները, որ մարդիկ գնան հասնեն իրենց ընտանիքներին։

Եվ այս ամենն անում եք լոկ իշխանությանը հարվածելու, թուլացնելու համար։ Իսկ ամենազազրելին այն է, որ դուք իշխանությանը հարվածում եք՝ ժողովրդին օգտագործելով որպես մահակ։

Ասե՞մ ինչպես. երբ մարդկանց կոչ եք անում դիմակ չկրել, որ հետո մեղադրեք իշխանությանը վարակի տարածման համար՝ դուք օգտագործում եք ժողովրդին՝ հարվածելու իշխանությանը, և դուք դա անում եք ժողովրդի առողջության հաշվին։ Ստացվում է՝ մեկ կրակոցով հարվածում եք և՛ ժողովրդին, և՛ իշխանությանը։

Հիմա հարց՝ դուք ու՞մ դեմ եք պայքարում՝ ժողովրդի՞, թե՞ իշխանության։ Դուք ու՞մ եք ընդդիմադիր։ Գուցե ընդդիմադիր չե՞ք ընդհանրապես, իսկ եթե ընդդիմադիր չեք, ինչպե՞ս կարող եք հետապնդվել ընդդիմադիր հայացքների համար։ Ձեզ իշխանությունը չի հետապնդում։ Ձեզ հետապնդում է ձեր անցյալը, իսկ ձեր անցյալը չփակված հաշիվներ ունի արդարադատության հետ։ Եվ ուրեմն՝ ոչ թե մենք վախենում ենք ձեզանից դրա համար հետապնդում ենք ձեզ, այլ դուք վախենում եք ձեր անցյալից և փորձում եք ճողոպրել արդարադատությունից՝ ընդդիմության քողի տակ։ Իսկ քողը պատռվելու հատկություն ունի։

Լրահոս
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
17:42
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
17:23
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
16:40
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
Պատերազմ VS Կախվածություն
15:31
Պատերազմ VS Կախվածություն
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
14:50
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև.  Աշոտյան
14:21
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև. Աշոտյան
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
13:02
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
12:01
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
11:59
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
Հայաստանում է  Բուլղարիայի նախագահը
11:55
Հայաստանում է Բուլղարիայի նախագահը
Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին
11:53
Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
19:51
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
16:46
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
15:18
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
13:33
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան