Facebook
25.09.2020

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Մացոն, ափսոս էր հեղափոխությունը. Նաիրա Զոհրաբյան

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Մացոն, ափսոս էր հեղափոխությունը. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կեցցե՛ մացոների Հայաստանը

2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Դատավճիռը կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Դատական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը։ Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանությունները, ի սկզբանե որոշելով ինձ բանտում պահելու մասին, չեն կարողացել համաձայնության գալ դա իրականացնելու մեթոդաբանության հարցում։ Կոչ եմ անում հետեւողականորեն շարունակել պայքարը` Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած ապօրինի քրեաօլիգարխիկ իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար»։
10 տարի անց, սեպտեմբերի 25-ին, նույն այդ Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։

10 տարի անց, բոլոր իշխանությունների քաղաքական պատվերը կատարող Մնացական Մարտիրոսյանն այս անգամ էլ կատարեց գործող իշխանության քաղաքական պատվերը։
Մնացական Մարտիրոսյանը հատուկ էր ընտրված։
Նրան ստիպեցին հիմա էլ կատարել այն մարդու քաղաքական պատվերը, ում ինքը ժամանակին դատապարտեց 7 տարվա ազատազրկման։

Սա Մացոն էր, ով «Պապլավոկում», Պողոս Պողոսյանին բռունցքի մի քանի հարվածով սպանած Աղամալ Հարությունյանին, նույն ինքը՝ Կուկուին, դատապարտեց ընդամենը 2 տարի պայմանական ազատազրկման:
Հիշեցնեմ, որ սա նույն Մացոն է, ով Սասուն Միքայելյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման։
Սա նույն Մացոն է, ով Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։
Սա նույն Մացոն է, ով Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման։

Եւ ուրեմն՝ կեցցե՛ Մացոն,

Կեցցե՛ այն դատական համակարգը, որտեղ ոչինչ չի փոխվում եւ որտեղ փոխվում են միայն պատվիրատուներն ու քաղաքական պատվեր իջեցնողները։

Ափսոս էր հեղափոխությունը։

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ