X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Նրա գրառումը՝ ստորեւ.

«Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:

Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն եմ ներկարացրել դատարան»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս