X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Երրորդ կողմերը պետք է հեռու մնան. Պոմպեո

Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության մեջ արտաքին խաղացողների հնարավոր միջամտությանը, ասել է․«Մենք կարծում ենք, որ երրորդ կողմերը պետք է հեռու մնան»։

«Մենք կրակի դադարեցման կոչ ենք անում։ Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերը նահանջեն»,- նշել է Պոմպեոն՝ հավելելով, որ ԱՄՆ-ն խոսել է հակամարտության երկու կողմերի հետ։

«Մենք հուսով ենք, որ առաջիկա օրերին նրանք կհասկանան, որ բռնությունը չի լուծի գոյություն ունեցող հակամարտությունները։ Երրորդ կողմերի՝ այլ երկրների միջամտությունը իրավիճակը միայն կխորացնի»,- ասել է պետքարտուղարը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս