X
Մենք սոց. ցանցերում

Ալիևը կարևորում է Ռուսաստանի միջնորդական հնարավորությունները

Ռուսաստանը հատուկ դիրք ունի, քանի որ տարածաշրջանում Ադրբեջանի հարևան երկիր է, Հայաստանի հետ պետական սահման չունի։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ալիևը՝ բարձր գնահատելով Ռուսաստանի միջնորդական հնարավորությունները։

«Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միջնորդ երկրներից մեկն է։ Նրանք համակարգման բավականին բարձր մակարդակ ունեն։ Իհարկե, Ռուսաստանը հատուկ դիրք ունի, քանի որ տարածաշրջանում Ադրբեջանի հարևան երկիր է, Հայաստանի հետ պետական սահման չունի։ Ռուսաստանը մի երկիր է, որը պատմականորեն լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Հետևաբար նրա դերն ու միջնորդության հնարավորություններ, օբյեկտիվ պատճառներով, ավելի մեծ են, քան տարածաշրջանից հեռու գտնվողները»,- ասել է Ալիևը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս