X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Հարավային ուղղությամբ համառ մարտեր են ընթանում

Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, սակայն առավոտյան ռազմական գործողությունները սկսել են սաստկանալ։ Հարավային ուղղությամբ ընթանում են համառ մարտեր։ Այսպիսի հայտարարություններ արեց Արծրուն Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսում։

Նա նշեց, որ ադրբեջանական կողմից ապատեղեկատվություն է տարածվում, որ իբր հայաստանյան շրջանների կողմից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, որը լիովին ապատեղեկատվություն է։ Որպես ապացույց ներկայցվող տեսանյութը չի ապացուցում, որ հրթիռակոծությունը Հայաստանի կողմից է։

Իսկ Ստեփանակերտը հրթիռային հարձակման է ենթարկվում, կիրառվում է «Սմերչ», «Պոլոնեզ», և նմանատիպ այլ հեռահար միջոցներ։ Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմը հակառակորդին հնարավորինս լռեցնում է, սակայն պետք չէ մոռանալ Ադրբեջանի մեծ հնարավորություններով զինանոցի մասին՝ մեր ունեցածից երբեմն մի քանի անգամ ավելի շատ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս