Պետք է կանխել ահաբեկիչների և վարձկանների մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, – փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք 25 տարի շարունակ միահամուռ ուժերով մեխանիզմներ ենք ստեղծել, որոնք թույլ են տալիս ապահովել ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու չենք կարող թույլ տալ, որ դրանք խարխլվեն…
Այժմ առաջնահերթ է պաշտպանել մարդկանց, ապահովել նրանց անվտանգության, խաղաղ կյանքի իրավունքը: Պետք է ցանկացած միջոցով կանխել հակամարտության գոտի ահաբեկիչների, վարձկանների ու այն անձանց մուտքը, ովքեր հարստանում են զենքի անօրինական վաճառքի ու ահաբեկչական ակտերը ֆինասնավորելու միջոցով»,-հայտարարել է պաշտոնյան:

















