Facebook
13.10.2020

Մի՛ հետաձգեք ձեր ծախսերը. դրանք խթանում են տնտեսական ակտիվությունը. պատգամավորը՝ քաղաքացիներին

Մի՛ հետաձգեք ձեր ծախսերը. դրանք խթանում են տնտեսական ակտիվությունը. պատգամավորը՝ քաղաքացիներին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խնդրանք-կոչով դիմել է համաքաղաքացիներին.

«Մի՛ հետաձգեք ձեր ծախսերը։ Հասկանում եմ, որ հիմա ոչ տրամադրություն կա ինչ-որ բան, գնելու ոչ ժամանակ։ Հասկանում եմ, որ հոգեբանորեն դժվար է գնալ մոլում հագուստ կամ մեկ այլ բան գնել՝ իմանալով, որ սահմանին զինվորներ են զոհվում, ու որ Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են պատսպարված։

Հասկանում եմ, որ սրճարան կամ մեկ այլ տեղ գնալու սիրտ չունեք։ Հասկանում եմ, որ անհարմար եք զգում. մտածում եք` բա կողքից անցնող մարդիկ ի՞նչ կմտածեն։

Ամեն ինչ հասկանում եմ։ Բայց ձեր գնումները, ձեր գործողությունները տնտեսական ակտիվություն են խթանում, հարկեր են գեներացնում, որ գնալու են բյուջե, այնտեղից էլ անհրաժեշտ ծախսեր են կատարվելու։ Չեմ ասում՝ գնաք քեֆ ուրախություն անեք, բայց սրճարանում մարդկանց հետ հանդիպել, զրուցել կամ երեխային տեղ տանել՝ դա էլ է պետք։

Հարգելի՛ գործարարներ, ոչ մի րոպե կանգ մի՛ առեք։ Մի՛ հետաձգեք ձեր ծախսերը։ Մի՛ հետաձգեք ձեր ներդրումները, ձեր ծրագրերը։ Հիմա խնայողության ժամանակը չի, սպասելու ժամանակը չի։ Հիմա գործելու ժամանակն է։ Որքան ակտիվ՝ այնքան լավ։ Կլինեն խնդիրներ՝ ասե՛ք։ Կփորձենք արագ լուծումներ գտնել։

Հարգելի՛ ֆինանսական ինստիտուտներ, ավելի համարձա՛կ եղեք տնտեսության ֆինանսավորման մեջ։
Տնտեսությունը պիտի շնչի։ Նոր ու թարմ շնչով։ Ոչ միայն հաղթանակի համար, այլ հաղթանակից հետո Հայոց աշխարհը շենացնելու համար։ Մեր ակտիվությունն է ամենահամոզիչ ապացույցը, որ մի գրամ չեք կասկածում մեր հաղթանակի մեջ։

Հանգանակությունները, նվիրատվությունները կարևոր են, բայց մենք պիտի ավելի համակարգված, ինստիտուցիոնալ մտածենք ու աշխատենք։ Ուժեղ տնտեսություն => մեծ բյուջե => հզոր սպառազինություն։ Սա է բանաձևը։ Ու սա է երաշխիքը, որ միշտ հաղթած լինենք, ի սկզբանե հաղթած։

Ամենաէֆեկտիվ «հիմնադրամը» պետական բյուջեն է։ Փողը ծախսելու ամենաճիշտ գործիքը պետական բյուջեն է։ Ամենաճիշտ նվիրատուն աշխատող արդյունք ստեղծող ու հարկեր վճարող քաղաքացին է։
Մենք նավթ չունենք, միլիարդավոր նավթադոլարներ չունենք։ Բայց մենք ունենք պետություն, որը կարող է այնքան փող ներգրավել, որքան պետք է: Դրանում թող ոչ ոք չկասկածի։ Մենք ունենք գիտակից, արարող ու ստեղծագործ քաղաքացիներ, որոնք իրենց աշխատանքով ու հարկերով այդ բեռի տակից պատվով դուրս կգան։

Կյանքը շարունակվում է ու շարունակվելու է հաղթանակից հետո»:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ