Facebook
16.10.2020

Թարգե՛ք ձեր ֆեյսբուքյան պրիմիտիվ մանիպուլյացիաները. Տիգրան Հակոբյանը՝ Լիլիթ Թումանյանին

Թարգե՛ք ձեր ֆեյսբուքյան պրիմիտիվ մանիպուլյացիաները. Տիգրան Հակոբյանը՝ Լիլիթ Թումանյանին

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լիովին համամիտ եմ Լիլիթ Թումանյանի գրառման հետ: Միայն մի տեղեկանք ավելացնեմ. Տիկին Թումանյանը ղեկավարում է FM տիրույթում հեռարձակվող ռադիոներից մեկը: Եվ պատերազմի ամենաթեժ օրերի ժամանակ, երբ արդեն ռազմական դրություն էր հայտարարված, եւ հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ ունեինք, բարոյական նորմերից զուրկ երեք կին տիկին Թումանյանի ղեկավարած ռադիոյի եթերում 40 րոպե անվերջ տարածում են ատելություն, չարություն, կեղծիք, խուճապ:
5 էջանոց հաղորդման սղագրությունից մեջբերեմ միայն մի քանի արտահայտություն (փակագծերում հաղորդման մոտավոր րոպեներն են):

(≈4:05) Պարգևատրել էին այն բժիշկներին, ովքեր իրենց կողմից կոպիտ ուղղորդված ձևով ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ են արել։ Ընթանում են դատական պրոցեսներ և պարզվում է, որ նրանք կորոնավիրուսից չեն մահացել, այլ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐԻՑ, ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՍՈՎԱԾ ՈՒ ԾԱՐԱՎ ՄՆԱԼՈՒՑ:
Էս մարդը (վարչապետը) ասում է պետք է դիմակ կրեք, թե չէ կտուգանեմ…., որպեսզի ստանամ պարգևավճարներ, ԱԺ-ն ստանա պարգևավճարներ և ՀԼՈՒՀՆԱԶԱՆԴ ԿԱՏԱՐԻ ՍՈՐՈՍԻ Եւ ԱԼԻԵՎԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ։

(≈12:55) Սա թշնամու ծրագիրն էր, որ իրականացվեց հայի ազգանունը կրող, բայց ոչ հայի միջոցով, ես գնալով համոզվում եմ, որ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ԱՆՁ, ՈՐԸ ՀԱՅ ՉԻ։

Սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը ասաց․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն ենք իրականացնում։ Այսինքն, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է Ի ՇԱՀ ԹՈՒՐՔԻՙ Ի ՇԱՀ ԱԶԵՐՈՒ։

(≈28:00) – Մարդիկ այլևս այդ խոսքերը չեն ընկալում, այն ինչին հավատում էին ոգևորված։ ՀԻՄԱ ՔԱՈՍԻ ԻՐԱՎԻՃԱԿ Է։ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՐԿԻՐ Է:

Ներողություն եմ խնդրում այս օրերին սույն բառամթերքը իմ էջում տեղադրելու համար: Եւ մի հարց տամ տիկին Թումանյանին եւ իր գրառումը հավանողներին: Ինչպես եք կարծում, ով՞ էր առնվազն հաղորդման այդ 40 ր. ընթացքում, ըստ էության, թուրքա-ադրբեջանական դաշինքի երրորդ՛ թեպետ անտեսանելի, բայց շատ արդյունավետ ինֆորմացիոն դաշնակիցը: Այդ հարցին ինքներդ ձեզ պատասխանեք, եւ պատասխանելուց հետո թարգեք ձեր ֆեյսբուքյան պրիմիտիվ Մանիպուլյացիաները: Ժամանակը չի, դեռ կհասցնեք հաղթանակից հետո:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ