2020-10-21
Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դարձավ 40 տարեկան
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ամերիկաբնակ համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է: Այս տարի լրանում է նրա 40-ամյակը:
Հայկական արմատներով հեռուստատեսային դեմքը ծնվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջենները: Քիմն ունի երկու քույր և մեկ եղբայր: Նա նաև ունի երկու խորթ քույր:
2015 թվականի ապրիլին Քիմը քրոջ՝ Քլոեի, ամուսնու՝ Քանյեի և երեխաների հետ առաջին անգամ այցելեց Հայաստան: Քիմ Քարդաշյանի հաջորդ այցը Հայաստան եղավ 2019 թվականին, որի ժամանակ Քարդաշյան քույրերն իրենց երեխաներին մկրտեցին Էջմիածնում:
Նշենք, որ Քարդաշյան ընտանիքի անդամները, մասնավորապես՝ Քիմ Քարդաշյանը, մշտապես ակտիվորեն հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին և շատ դեպքերում նաև արձագանքում: Հիշեցնենք, որ Արցախում Ադրբեջանի հրահրմամբ սկիզբ առած պատերազմի առաջին իսկ օրերից Քարդաշյաններն իրենց սոցիալական հարթակաների մեծ լսարաններն օգտագործում են՝ աշխարհին և միջազգային հանրությանը ներկայացնելու իրականությունը՝ կոչ անելով դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսին Արցախի բնակչության նկատմամբ: Քիմը նաև 1 մլն դոլար հանգանակություն կատարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացված հաշվեհամարին, որտեղ հավաքված գումարը ծառայելու է Արցախի կարիքների համար:
Նմանատիպ Նյութեր