Facebook
26.10.2020

Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին

Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին

Եվ այսպես, ի՞նչ մենք ունենք Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմի 30-րդ օրը. Ադրբեջանը տալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից, և բոլոր իր անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բաց աղբյուրներից այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերը կարողացել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի խորքը միայն հարավում, Արաքսի հովտի շրջանում: Այնտեղ տեղանքը հարթավայրային է, որտեղ Ադրբեջանը կարողացել է ամբողջովին օգտագործել կենդանի ուժի և տեխնիկայի 4 անգամ ավել լինելու իր առավելությունը: Ինչպես ևս ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ է առել, քանի որ լեռներում, որտեղ չեն կարող գործել տանկերը, սահմանափակ է հրետանին եւ քիչ արդյունավետ են ԱԹՍ-ները, ադրբեջանցիները «լռվել են»:

Ալիևը հիմա փորձում է գործել դիվերսիոն խմբերով, որոնց ամեն օր ուղարկում է Ղարաբաղ փաստացի սպանդի։ Լեռնային տեղանքում մարտերը, որտեղ հայերը պահում են նախապես ամրացված դիրքերը, իսկ ադրբեջանցիները փուչ տեղը փորձում են առանց տանկերի և անօդաչուների աջակցության այդ դիրքերը վերցնել, անհաջողության են դատապարտված։

Շատ կոպիտ գնահատականներով՝ պատերազմի 30 օրում Ադրբեջանն այդ կերպ կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո գտնվող տարածքի շուջ 15 տոկոսը։

Բայց փաստացի, այս հարցում պրոֆեսիոնալ զինվորականները, հավանաբար, ինձ կուղղեն՝ առաջնագծի զորամասերով առաջ ճեղքումն ու տարածքի վերահսկողությունը միևնույն բանը չեն։ Ադրբեջանցիներն այսօր հասել են Կուբաթլու գյուղ, սա գրեթե 100 կմ Ղարաբաղի խորքում է, և այս պահին նրանք նաեւ գտնվում են Զանգելանի և Ջեբրայիլի շրջանում։ Նրանց ինչի՞ն է պետք Կուբաթլուն՝ գյուղ, որն ադրբեջանցիների համար անչափ ոչ ձեռնտու վայրում է, ոչ մեծ հովտում՝ շրջապատված լեռներով, որտեղից նրանց թիրախավորված գնդակոծում են հայկական զորամասերը։ Բանն այն է, որ հենց այստեղով է անցնում Լաչին տանող ճանապարհը, որտեղով է անցնում Հայաստանի և Ղարաբաղի միջեւ կարևոր ճանապարհը։ Նրանք փորձում են այնտեղ հասնել և այդ ճանապարհը փակել։ Բայց ինչպե՞ս են դա անում։

Փաստացի պատառոտված եւ Ադրբեջանի տարածքի հետ կայուն կապից զրկված (նաեւ ռազմամթերքի մատակարարումներից), Ալիևի զորքերը մարտեր են մղում հակառակորդի տարածքի խորքում։ Կարելի է ասել, որ նրանք շրջապատված են, եւ այն, ինչը տեղի ունեցավ երեկ և այսօր գիշերը կոչվում է սեփական թիկունքից  ադրբեջանական բանակի առաջավոր զորամասերի կտրվում և այն զորախմբի ջախջախում, որը չափից ավելի հեռու է մխրճվել և յուրայիններից կտրվել։

Ի՞նչ կլինի հետո։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին առավոտյան 8-ին ուժի մեջ է մտնում հերթական հրադադարը, արդեն երրորդը։ Նախորդ բոլորը Ադրբեջանը կոպտորեն խախտել է՝ շարունակելով մարտական գործողություններ վարել։ Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ինձ թվում է, որ իրադարձությունների զարգացման 2 տարբերակ կա․

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ