Facebook
27.10.2020

Չկա մի ուժ, մի բան, մի տարբերակ, որը մեզ կարող է տանել պարտության․ Միքայել Նահապետյան

Չկա մի ուժ, մի բան, մի տարբերակ, որը մեզ կարող է տանել պարտության․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Առհասարակ աշխարհում ոչ մի պատերազմ չի ավարտվում այն բանի բերումով, որ հակառակորդի բանակի վերջին զինվորը զոհվում է։ Պատերազմներն ավարտվում են այն ժամանակ, երբ կողմերից մեկը սկսում է մտածել, որ կռվելը իր վիճակը ավելի լավ չի դարձնի ու հաստատ ավելի վատ է դարձնելու։ Հենց որևէ կողմում էսպիսի գիտակցում է գալիս՝ նա վազում է խաղաղություն խնդրելու։ Հետևաբար մեր խնդիրը շատ կոնկրետ է՝ երբեք թույլ չտալ, որ մեր գլխում բույն դնի այդ մտայնությունը և ամեն ինչ անել, որ հակառակորդը գա այդ մտայնության։
Ադրբեջանը իր բանակի մոտ 20 տոկոսի չափով զոհ ու վիրավոր տալով, տանկերի 80 և ավիացիայի 90 տոկոսը կորցնելով գրավել է հարթավայրերը ու հասել լեռներին։ Հասկանալով, որ լեռներում կռվելը դժվար է լինելու՝ փոխել է տակտիկան ու դիվերսիոն խմբերով փորձում է «դրոշներ տնկել» թիկունքում։ Ինչու՞ է այդպես անում. մի պարզ պատճառով, որ իր բանակին ու ժողովրդին ցույց տա, որ կռվելը անիմաստ չի, որ ամեն օր նոր գյուղում դրոշ են դնում, հետևաբար կռվելը իրենց վիճակը ավելի վատ չի դարձնում և մեր բանակին ու ժողովրդին ցույց տա, որ կռվելը «անիմաստ» է, մեկ է գրավում են, հետևաբար պետք է վազել խաղաղություն խնդրելու։

Ի՞նչ ենք անում մենք. ժամանակակից պատերազմի տրամաբանության մեջ մեր բանակը արդյունավետ պաշտպանություն է կազմակերպում։ Բնագծերը մեզ թույլ են տալու հակահարձակման անցնել ու երբ մեր բանակը կտեղադրի Ալիևի հայտարարած «դրոշակակիր» գյուղերից առաջին 5 հատը ազատագրելու տեսանյութը ու դրանց համար անիմաստ զոհված ադրբեջանցիների նկարները՝ Ադրբեջանի հանրությանը ու բանակին կսկսի համակել գիտակցումը, որ իրենց այդքան ջանքերն ու զոհերն անիմաստ էին ու կռվելը միայն ավելի է վատացնում իրենց վիճակը։ Իսկ այն, որ մեր բանակը կանցնի հակահարձակման՝ ես չեմ կասկածում։

Այո՛, շատ բան լավ չի կազմակերպած՝ իդեալական կլիներ, որ կոչի փոխարեն ծանուցում գար բոլորիս, որ մենք էլ իմանայինք որս ինչ ենք անում, իդեալական կլիներ, որ նորագույն տեխնոլոգիաները կռվեին Ադրբեջանի դեմ, իդեալական կլիներ, որ մի շատ կոնկրետ հեռախոս ընկներ ջարդվեր ու մինչև պատերազմի ավարտ սարքող չլիներ։ Բայց, որ ամեն ինչ իդեալական լիներ՝ պատերազմի փոխարեն զորավարժություն կլիներ, իսկ կիսակայացած ինստիտուտներով երկրի փոխարեն՝ ռեգիոնալ հսկա։ Իդեալական չի ոչ մեր մոտ, ոչ, առավել ևս, Ադրբեջանի, երկու երկրներն էլ սպառել են ի սկզբանե հաշվարկած պլանները ու ուղտի նման անցել սապատներում կուտակածի հաշվին դիմանալու ռեժիմի։ Իսկ սապատների մեջ ամենակարևոր ռեսուրսը կամքն է, նյարդերն են՝ ամեն մեկդ կրկնեք ձեր մտքում. «ինչ էլ լինի ես չեմ պարտվելու, ինչ էլ լինի, ես չեմ հրաժարվելու իրադրությունը բեկելու վճռականությունից, ով էլ հանձնվի՝ ես չեմ հանձնվելու և ո՛չ ոք, ո՛չ ո՛ք չի կարող այնպես անել, որ ես համակերպվեմ պարտվելու տարբերակի հետ, ոչ ոք չի կարող անել այնպես, որ մտածեմ թե պարտվելը այնքան էլ սարսափելի չէ»։ Կրկնեք սա ու մենք կհաղթենք։

Իսկ ռազմաքաղաքական ղեկավարությունը լավ կանի ավելի կոնկրետ խնդիրներ դնի՝ թող ասի հաղթանակի համար կասկա է պետք, հրանոթ է պետք, տանկ է պետք, տիեզերանավ է պետք՝ մարդիկ կկազմակերպեն, թող զորակոչեն ու մարդիկ կգան։

Սիրելի՛ ժողովուրդ, ես չեմ կասկածում ձեր հաղթանակին, ես չեմ կասկածում մեր հաղթանակին ու չկա մի ուժ, մի բան, մի տարբերակ, որը մեզ կարող է տանել պարտության։ Պինդ մնացեք։

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ