Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է՝ «տարբեր առաջնորդների հայտարարությունները խախտում են միջազգային դիսկուրսի հիմնական չափանիշները».
«Մենք ցավում ենք նախագահ Էմանուել Մակրոնի հանդեպ անընդունելի բառապաշարով հարձակումների համար։ Մենք նաև դատապարտում ենք դաժան ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով ֆրանսիացի ուսուցիչ է մահացել, ինչը ցնցել է աշխարհը։ Մենք ցավակցում ենք նրա ընտանիքին և Ֆրանսիայի ժողովրդին»։
Հայտարարության մեջ նշվում է, որ որոշ մուսուլմանական երկրներ «անընդունելի լեզվով անձնական բնույթի հարձակումներ են թույլ տալիս Էմանուել Մակրոնի և նրա երկրի նկատմամբ՝ «իսլամիզմի հանդեպ ամուր դիրքորոշման» համար։
Քրիստինե Հովսեփյան