Քաղաքականություն

Թուրքիայի գերնպատակը տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը լեգիտիմացնելն է

Տեղի ունեցողի շրջանակներում ուրվագծվում է Թուրքիայի վարքաբանությունը, և այս պատերազմն ավելի բյուրեղացրեց Թուրքիայի ապակառուցողական, ահաբեկչական մտածողության դրսևորումները և ի ցույց դրեց աշխարհին։ Աշխարհն ականատես է լինում Թուրքիային հատուկ գործելաոճին՝ ներգրավվել տարբեր կոնֆլիկտներում, իրականացնել ռազմական ագրեսիա, ներխուժել տարատեսակ կոնֆլիկտների լուծման տիրույթ՝ եթե ոչ դիվանագիտական ճանապարհով, ապա ռազմական, դրանից հետո փորձել տեղ գրավել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հրավիրված ասուլիսում խոսեց Ռուբեն Մելքոնյանը։

Նա նկատեց, որ այսօր Թուրքիան փորձում է մաս կազմել բանակցային ֆորմատի, և երեկվա Էրդողանի հայտարարությունը դրա չքողարկված ապացույցն է։ Սա բացահայտ արհամարհանք է Մինսկի խմբի ձևաչափի նկատմամբ, մարտահրավեր է աշխարհում միջազգայնորեն ճանաչված հարթակների նկատմամբ, և Թուրքիայի ակնհայտ նկրտումներն են՝ մտնելու տարատեսակ կոնֆլիկտների մեջ, որտեղ նա կարգավիճակ և մանդատ չունի։

Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիայի գերնպատակներից մեկն այս կոնֆլիկտում Ադրբեջանում ռազմաբազայի կամ իր ռազմական ներկայության դե ֆակտո լեգիտիմացումն է և հետևողական քայլերով Թուրքիան գնում է այդ ուղղությամբ։ Այսինքն՝ այս կերպ փորձ է արվում հայտնի զորավարժություններից հետո Ադրբեջանում մնացած թուրքական զորքը և ռազմատեխնիկան լեգիտիմացնել և ձևակերպել թուրքական ռազմաբազա Ադրբեջանի տարածքում։ Ենթադրելի է, որ դրանցից մեկը պետք է լինի Կասպից ծովի ավազանում, մյուսը՝ խորհրդանշական Նախիջևանում, որը ևս մեկ մարտահրավեր է՝ ուղղված տարածաշրջանային հավասարակշռությանը։

Իսկ թուրքական ռազմական ներկայությունը տարածաշրջաններում միտված է կոնֆլիկտները խորացնելուն և ծավալապաշտական նկրտումները բավարարելուն։ Քայլերի մեջ որոշակի խտրականություն չդնելով՝ Թուրքիան ներգրավվում է և՛ իր դաշնակից ահաբեկիչներին, և՛ ուղիղ մասնակցում է, և՛ իր օդուժն է կիրառում ռազմական գործողություններում։

Ըստ փորձագետի՝ արդեն տևական ժամանակ ընթանում է ռուս-թուրքական «պրոքսի» պատերազմ։ Պատերազմները տեղի են ունենում այն տարածաշրջաններում, որոնք Ռուսաստանի համար կարևոր են և զգայուն։ Եթե հաշվի առնենք Սիրիայում տեղի ունեցածը, ապա կարելի է փաստել, որ «պրոքսի» պատերազմը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում է։

Մելքոնյանը մատնաշեց նաև ահաբեկիչների տեղակայումը հակամարտության գոտում, որը ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար։ Վերջինս նշեց, որ եթե դիտարկենք ռուս-թուրքական պատերազմները, ապա ակնհայտ կդառնա, որ դրանց հիմքում հակաահաբեկչական պայքարն էր՝ Ռուսաստանը ժողովուրդներին փորձում էր փրկել Օսմանյան կայսրության ահաբեկչությունից։ Արցախի մերձակա տարածքներում տեղակայված ահաբեկիչների վերացումը ժամանակի հրամայականն է և Ռուսաստանի պետական գաղափարախոսության թելադրանքը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

3 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

3 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

4 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

4 hours ago

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…

4 hours ago