Տարածաշրջան

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է վարչապետ Փաշինյանի նամակին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի առնչությամբ, վերահաստատում ենք ՌԴ-ի դաշնակցային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ՝ ընդ որում նաև այն պարտավորությունների, որոնք առկա են 1997 թվականի օգոստոսի 29-ին ստորագրված պայմանագրով: Պայմանագրի դրույթները ենթադրում են կոնկրետ գործողություններ, եթե վտանգ է առկա կամ հարձակում կամ ագրեսիա երկի հանդեպ:

Պայմանագրի համաձայն, Ռուսաստանը Երեւանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցությունների սեղանին՝ հասնելու համար հարցի խաղաղ կարգավորման՝ բազային սկզբունքների եւ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված համաձայնության հիման վրա»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Որպես դիմումի հիմք ՀՀ վարչապետը ներկայացրել է դեռևս 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի անցյալի տառապանքները․ Էրդողան

Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի Հայոց պատրիարքարանին…

2 minutes ago

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել

Այսօր Հ-45, Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհի 20-րդ կմ-ին հսկայական քարաբեկոր է ընկել․ այս մասին հայտնում են Ճանապարհային…

24 minutes ago

Իմ հայ բարեկամներ, հիշեք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա. շվեդ պատգամավոր

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձ է հղել՝ հայ ժողովրդին…

38 minutes ago

Վաղը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի…

1 hour ago

ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընդունել են որպես սեփական ցավ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ «ՌԴ-ում եղբայրական…

1 hour ago

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ…

2 hours ago