ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էրդողանի մեծամտությունն ու ամբարտավան վարքագիծը դեռ ձգտում են գագաթնակետին: Թուրքիան նամակ է ուղղել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային` մերժելով 1915 թվականին հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը Ցեղասպանություն որակելը, և ասել է, որ այն քննարկման ենթակա հարց է: Սա արդեն փորձություն է բոլոր երկրների և կառույցների համար, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Միջազգային հանրության մոտ պետք է հարց առաջանա, թե ինչո՞ւ հենց այս պահին Թուրքիան որոշեց ներկայացնել այս դիմում-նամակը, ի՞նչ նպաստող միջավայր է նա գնահատել նման վարքագիծ դրսևորելու համար: Մենք զարմանալու ոչինչ չունենք, մենք այս վարքագիծը զգացել և զգում ենք մեր մաշկի վրա»:

















