Մարդ-կուսակցություն Արթուր Ղազինյանին դուր չի եկել Արծրուն Հովհաննիսյանի՝ «դառը ճշմարտության» բարձրաձայնումը, ուստի հարկ է համարել իր «հեղինակավոր» լուման ներդնել երեկվանից հրահրված հեռակա բանավեճում և ավել անգամ համացանցում ինքնադրսևորվել։
«Ավելի քան վստահ եմ, որ պաշտոնապես 1200 զոհված ու տասնյակ հազարավոր կենդանի հերոսները շատ բարձր դիրքից թքած ունեն, թե ով է բերել այդ զենքը։ Նրանք իրենց Հայրենիքն են պաշտպանում»,- գրել է Ղազինյանը։
Պետք է հնչեր պաթետիկ և ազդեցիկ, բայց եղավ ինչպես միշտ…Արթուր Ղազինյանն իր պաշտպանական մղումներում նորից սայթաքեց և սխալված չենք լինի, եթե նկատենք, որ հենց նման «վրիպակների» պատճառով վերջինս դեռ քաղաքական դեգերումների մեջ է և մերժված է անգամ ընդդիմադիր կեցվածքով ուժերի կողմից։
Ընդհանրապես՝ շրջահայաց քաղաքական նորելուկները նախընտրում են լռել այս վտանգավոր ժամանակահատվածում և չցուցադրել չեղած ազնվությունը՝ հաշվի առնելով ժողովրդական մասսաների կողմից չընկալվելու և հավերժ մոռացվելու հեռանկարը։ Բայց օրվա ընթացքը համացանցում մաշեցնող պոլիտիկներին դա չի վերաբերում։
Ընդհանրապես՝ հայրենասեր տղերքը այս պահին չեն սպասարկում սրա-նրա օրակարգը։ Մերօրյա հերոսներն առաջնագծում հայրենիքն են պաշտպանում «զենքով»՝ թքած ունենալով համացանցային դեմքերի՝ ոչ մեկին չհետաքրքրող կարծիքների վրա։
Եվ ընդհանրապես՝ ո՞վ է իրավունք վերապահել ներքաղաքական դեբատների կիզակետում պարբերաբար «բախտ որոնող» Ղազինյանին խոսել մեր զոհված և կենդանի հերոսների անունից, միգուցե՞ սեփական կուսակցության մարդաքանակը…
Քրիստինե Հովսեփյան














