X
Մենք սոց. ցանցերում

Այլևս հստակ է, որ վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ առնվազն 6 ամիս

«Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն ես եմ։ Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին», – իր վերջին գրառման մեջ շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Այլևս հստակ է, որ վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ առնվազն 6 ամիս, ԱԺ մեծամասնությունն էլ չի նախաձեռնում վերջինիս անցնցում հեռացման գործընթացը։ Միանշանակ է, որ Փաշինյանը մերժեց նախագահ Արմեն Սարգսյանին և նրա հետ համակարծիք խորհրդարանական, արտախորհրդական, հասարակական կառույցներին և այլոց, ովքեր առաջարկում էին վարչապետին հեռանալ Սահմանադրությանը համապատասխան։ Թեպետ նախագահին ականջալուր եղել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել է ճանապարհային քարտեզ, որն այնքան էլ հրաժարական պահանջողների ակնկալածը չէ։

Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզը հասկանալի է, ինչո՞ւ ոչ՝ նաև ընդունելի, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այս կառավարության կազմով հնարավոր կլինի լուծել երկրի առաջ ծառացած բոլոր մարտահրավերները։ Թեպետ այդ հարցի պատասխանն էլ տրված է շարադրված առաջնահերթություններում։ Ասել է թե՝ օբյեկտիվ գնահատվել է իշխող թիմի ներուժը։

Դիցուք՝ հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի, սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների, ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում, նաև հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում հետագա գործընթացների մեջ։  Ասված է, որ կառավարության կազմում անհրաժեշտ փոփոխություններ են իրականացվում, որի նպատակը ճանապարհային քարտեզի իրականացնումն է։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս