Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Շաքե Իսայան

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը շարունակում է մնալ ԲՀԿ-ի օրակարգում, քանի որ մենք վստահ ենք, որ աշխարհի որևէ մի կետում չկա հայ, ով կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած վարչապետին կշարունակի ընդունել և կցանկանա, որպեսզի վարչապետը ներկայացնի և առաջնորդի հայ ժողովրդին։ Ինչ վերաբերվում է քայլերին, ապա ինչպես տեսնում եք, բացի փողոցային հանրահավաքային գործիքակազմից, մենք օգտագործում ենք նաև խորհրդարանական գործիքակազմը, որին ցավոք սրտի, ԱԺ խորհրդի նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում և, փաստորեն քվորումի բացակայության պատճառով, չենք կարողանում այդ օրակարգը բերել խորհրդարան, որն է՝ ռազմական դրության չեղարկում, որը այլևս իրավաչափ չէ, երբ նոյեմբերի 10-ին խաղաղապահները մտել են Արցախ և, այնուհետև, վարչապետի հրաժարականի հարցը»,- ճեպազրույցի ընթացքում ասաց Շաքե Իսայանը։

Վերջինիս խոսքով՝ այսօր կրկին ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմելու են Ազգային ժողովին՝ նորից նույն օրակարգով արտահերթ նիստ գումարելու համար։

«Պարոն Մելքումյանը փոխանցել է իշխանության ներկայացուցիչներին, որ ռուսաստանյան գործընկերներն առաջարկում են ժամեր անց պատվիրակությունով լինել Հայաստանում և քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս խաղաղապահների տեղակայման հարցը։ Այս իշխանություններն այդ ժամանակ, առանց հիմնավորման, մերժել են։ Այնուհետև տեսաք ՌԴ նախագահի հարցազրույցը, որտեղ էլի տարբեր տարբերակների մասին էր ասվում, այնուհետև տեսաք Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որտեղ դարձյալ այս ամենը, մեր ասածը, ևս մեկ անգամ փաստվում է։ Այս իշխանությունները եղել են ոչ կոմպետենտ։ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին, կամ, տիրապետելով, սպասարկել է որոշ արևմտյան ուժերի։ Եվ ես կարծում եմ, որ, այո՛, Նիկոլ Փաշինյանը, սպասարկելով որոշ ուժերի, դավաճանել է հայի շահը»,- ամփոփեց Շաքե Իսայանը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

11 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

12 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

12 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

13 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

13 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

13 hours ago