Մշակույթ
20.11.2020

Ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի

Le Figaro Magazine հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի՝ տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից։

Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը և աշխարհառչակ խոհարար Ալեն Դյուկասը։

Ստորև ներկայացված է կոչի հայերեն թարգմանությունը․

«Օսմանյան կայսրության պարագլուխների կողմից ոճրագործված 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց հայ ժողովուրդը վերստին երկու բռնապետությունների զոհ է դարձել, քանի որ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան հայերի հանդեպ ատելություն են բորբոքում՝ յուրաքանչյուրն իր բացարձակ իշխանությունը մի նոր արյունալի ավարով ամրապնդելու համար։

Հայերի ճակատագիրը վայրագորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում, որը նրանք Արցախ են անվանում։
Ավելի քան երկու հազարամյակ այս հողի վրա հեզ և հպարտ մարդիկ են ապրում, ովքեր ամուր կառչած են իրենց քարքարոտ և սքանչելի հողին։

Այդ մարդիկ ցանկանում էին իրենց գոյությունը շարունակել այն հողի վրա, որտեղ անառիկ լեռների սրտում և դառը քրտինքով մշակված հովիտներում նրանց նախնիններն են ապրել, տներ, դպրոցներ ու հրաշագեղ վանքեր կառուցել։

Մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան և Իլհամ Ալիևի Ադրբեջանը կատաղի հարձակում գործեցին արցախահայերի դեմ՝ նրանց օրինական ձգտումը փոշիացնելու համար։
Հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ և առաջ ժողովուրդ է՝ իր բազմադարյա մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով, որը ցանկանում է աշխարհի քայլքին միանալ և ազատվել իրեն պարտադրված անկլավային կարգավիճակից։

Հակադարձ կերպով Բաքվի և Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը, և այդ նպատակին ծառայեցվեցին Թուրքիայի հատուկ ջոկատայինները, հակամարտության գոտում քաղաքացիական բնակությանը ոչնչացնելու համար Թուրքիայից ուղարկված մեծաթիվ մարդասպան անօդաչու սարքերը և ջիհադիստ վարձկանները։ Արդեն իսկ ապացուցված է, որ Ադրբեջանն Արցախում կասետային ռումբեր է օգտագործել, որոնք արգելված են միջազգային իրավունքով։ Սա միանգամայն անհավասար պատերազմ է եղել։

Հայերն այդ պատերազմը չեն ցանկացել, պատերազմը նրանց պարտադրվել է, և նրանք պայքար են մղել հանուն իրենց գոյության։ Ադրբեջանական բռնապետության համար այս պատերազմը սոսկ ազգայնական փառասիրության հարց է։ Ադրբեջանի նախագահը պարզ և հստակ կերպով ի ցույց է դրել իր մտադրությունները, երբ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրերին հայտարարում էր․ «Մենք դրանց շների պես կվռնդենք»։ Նա նույն այդ նախադասությունը կրկնեց Արցախի քաղաքացիական բնակչության արտաքսման պատճառ դառնալուց հետո՝ հայտարարելով, որ հպարտ է, որ իրագործել է իր զարհուրելի խոստումը։

21-րդ դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելությունը, ատելության նմանօրինակ պոռթկումը խորապես վրդովմունք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։
Ահա թե ինչու ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին»։

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան