

ԱԻ նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել՝ կոչ անելով հայ ժողովրդին մի կողմ թողնել քաղաքական կողմնորոշումներն ու համախմբվել: Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ.
«ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։
Իհարկե, տասնյակ անգամ հեշտ է այս ծանրագույն բեռը թոթափել ուսերից, սակայն, եթե յուրաքանչյուրն առաջնորդվի պատասխանատվությունից խուսափելու սկզբունքով, ապա բոլորիս սիրելի հայրենիքն ի վերջո կհայտնվի կործանման եզրին։ Լինելով սպա, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել բանակաշինության ակունքներում, ինձ վստահված պաշտոններում արել եմ առավելագույնը՝ հզորացնելու և զարգացնելու մեր զինված ուժերը։ Երբեք չեմ հարել որևէ քաղաքական ուժի և չեմ առաջնորդվել քաղաքական շահերով։ Այժմ էլ հայրենիքի շահն ինձ համար բացարձակ արժեք է։
Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, և չնսեմացնել բազում արժանավոր մարդկանց վաստակը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…