Քաղաքականություն

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարները

ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը տեղեկացրել է, որ այսօր Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ։

«Եվս մեկ անգամ շնորհավորել եմ Արա Այվազյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ մեր երկու գերատեսչությունների համակարգված ջանքերի միջոցով հնարավոր կլինի ստեղծված դժվարին պայմաններում արդյունավետ լուծումներ գտնել երկու հայկական պետությունների առջև ծառացած բարդ խնդիրների շուրջ և իրագործել համահայկական նպատակները։

Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին։

Քննարկել ենք սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման, ինչպես նաև ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրների արագ լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Նշել եմ, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը՝ երաշխավորելու իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մայիլյանը:

Թիվ 1

Recent Posts

Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումն ինքնապաշտպանություն էր. «Մենք…

12 mins ago

Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային…

14 mins ago

ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր…

43 mins ago

Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում…

45 mins ago

ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում…

46 mins ago

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ,…

48 mins ago