Քաղաքականություն
03.12.2020

Ռուսական անձնագրով արդարադատությունից խուսափածները զրկվում են Պուտինի հովանուց

Ռուսական անձնագրով արդարադատությունից խուսափածները զրկվում են Պուտինի հովանուց

Համաժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության առաջնահերթություններց էր նախկին իշխանությունների մաս կազմող կամ առնվազն նրանց կողմից հովանավորվող քրեաօլիգարխիկ տարրերին իրավական դաշտ բերելը և պատասխանատվության ենթարկելը։ Թվում է, թե դրա իրականացման համար միակ անհրաժեշտությունը լեգիտիմությունն է, որի լիարժեք և միանշանակ կրողն է ներկայիս  իշխանությունը։ Բայց գործնական քայլերի առաջին ճիգերը բախվեցին նախ դատաիրավական անփառունակ համակարգի անցյալից ժառանգած անգործությանը։ Կարճ ժամանակ անց օրենքից խուսափելու մեջ անգերազանցելի դարձածները նոր փրկօղակ գտան ռուսական անձնագրի տեսքով։

Կարճ ասած, իրավապահ մարմինների կողմից քրեական գործերով անցնող և նախկին ռեժիմի հետ որևէ աղերս ունեցողների մոտ երջանիկ պատահականությամբ հայտնվում էր ռուսական անձնագիր, կամ ի հայտ էր գալիս գոնե երկքաղաքացիության փաստը։

Անցած երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ այդ բանաձևն աշխատեց, և ռուսական հովանավորչությամբ նրանց հաջողվեց առկախել մեծամասշտաբ աղմկահարույց դատական գործերը։ Ակնհայտ է, որ հայ-ռուսական «չստացվող» հարաբերությունների շահարկումն էլ նաև այդ օղակներից էր գալիս՝ շատ ցանկալին իրականության հետ ձուլելու մղումով։

Վերջին իրադարձություններից հետո, երբ բարձրաձայն և հրապարակային պարզություն մտավ հայ-ռուսական հարաբերություններում, և ՌԴ նախագահի մակարդակով հստակ ձևակերպվեց այդ հարաբերություններում նոր նշաձողի և որակական այլ հարթության անցնելու մասին, ակնհայտ է, որ Դաշնությունում ապաստան գտած անհայրենիքների արդար և օրինական դատաստանի ժամն ավելի մոտեցավ սեփական երկրում, որը թալանել և կեղեքել են տասնամյակներ շարունակ։

Ռուսական անձնագրի շնորհիվ իրենց արտոնյալ խավ համարող մեր հայրենակիցները արդեն հստակ մեսիջներ են ստանում համապատասխան շրջանակներից, որ այս հարցում նվազագույնը նախկին մոտեցումը չի լինելու և դատախազության միջնորդությունները հնարավոր է սկսեն բավարարվել։

Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամբողջապես աջակցելու վերաբերյալ Պուտինի ելույթը խոշոր պրիզմայով նաև այս հարցն էր ներառում։

Դե ինչ, արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում:

Նվարդ Մելիքյան

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան