Քաղաքականություն
03.12.2020

Բանակցություններում չհաջողեցի՞ն 17 կուսակցությունները և երկրի նախագահը

Բանակցություններում չհաջողեցի՞ն 17 կուսակցությունները և երկրի նախագահը

Տարօրինակ զուգադիպություն է, թե ժամանակի սխալ հաշվարկ, որ 17 կուսակցությունների միասնական թեկնածուի անունը բացահայտվելու է Պուտինի երեկվա ելույթից հետո, երբ ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հասցեին ուղղված աջակցության խոսքեր հնչեցրեց՝ կրած պատասխանատվության և ցավոտ որոշումներ ընդունելու համար։

Ու թեև ՌԴ նախագահի հայտարարություններին ընդդիմության խոսափողները շտապեցին այլ ենթատեքստ տալ, բայց միանշանակ ժխտել ասվածի կարևորությունը, այդպես էլ չհամարձակվեցին՝  իշխանափոխությունը կարող է լինել միայն սահմանադրական ճանապարհով և ընտրությունների միջոցով։

Այ, արտահերթ, թե՞ հերթական, չհստակեցրեց, բայց եթե վերհիշենք, որ վերջին շրջանում Երևան-Մոսկվա-Երևան ուղևորությունը դարձել է ջրի ճամփա տարբեր տրամաչափի  կուսակցությունների և քաղաքական դեմքերի համար, ապա կարելի է ենթադրել, որ վերջինները իրենց բանակցություններում չեն հաջողել կամ կորցրել են դիվանագիտական պերճախոսությունը։

Ասածս հաստատելու համար վերհիշենք կադրեր մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Արմեն Սարգսյանի և հայ գործարարների հետ հանդիպումից, հիշենք ՀՅԴ առաջամարտիկների այցի նպատակը Ռուսիո մայրաքաղաք, կամ, ավելի վաղ, ԲՀԿ դելեգացիայի շուքով վերադարձը, որ բազմաթիվ հանդիպումներ էր ունեցել Վլադիմիր Ժիրինովսկու և նրա կուսակցության անդամների հետ, Ծառուկյանին փոխանցված «փակ նամակը», որի բովանդակությունն այդպես էլ անհասանելի մնաց՝ բարի լուրի սպասող հասարակ մահկանացուներիս համար։

Ասեմ ավելին՝ Արթուրն էլ Վանեցյան պակաս ջանքեր չգործադրեց, նույնիսկ շեշտեց, որ պատրաստ է իր ուսերին կրել «ահռելի» պատասխանատվություն, նաև ընդգծեց, որ կարող է արագացնել ռազմագերիների վերադարձը՝ հավանաբար ակնարկելով Կադիրովի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները…

Ինչպես ասում են՝ չխնայվեց ջանք ու եռանդ, ֆինանսական ռեսուրսներ, բայց, արի ու տես, մի բան է ռուս գործընկերների հետ հանդիպելն ու իրար լավ հասկանալը, մի այլ բան է Պուտինի ամենակարող խոսքը, որ հասարակության ամենատարբեր շերտեր կարող են մեկնաբանել տարբեր կերպ, բայց ընդունել ի՛ գիտություն։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
15:16
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
15:05
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
13:56
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
13:55
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
13:20
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
11:53
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է